Posted in Մաթեմատիկա, Ստուգատեսներ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Չորրորդ դասարան, ավարտական թեստ 4

1.Ո՞րն է այն քառանիշ թիվը, որի տասնավորը 6 է, հազարավորը՝ 4, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 3։

1)6433

2)4343

3)34363

4)4363 +

2․Ո՞ր շարքի թվերն են դասավորված աճման կարգով:

1)1, 20, 356, 4044, 5797 +

2)1001, 101, 30001, 313

3)1041, 1040, 1002, 8283

4)5283, 3222, 230, 219

3. Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի արտադրյալը, եթե արտադրիչներից մեկը փոքրացնենք 10 անգամ, իսկ մյուսը թողնենք նույնը:

1) կմեծանա 10 անգամ

2) կփոքրանա10 անգամ +

3) կփոքրանա10-ով

4) կմեծանա10-ով

4․ 97184 < 971*4 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն ի՞նչ ամենամեծ թվանշան կարող ենք տեղադրել, որ անհավասարությունը ճիշտ լինի։

1)8

2)4

3)9 +

4)0

5․ Գտի՛ր 21 թվի 3/7 մասը:

1)9 +

2)49

3)3

4)6

6․ Ընտրի՛ր այն պատասխանը, որն արտահայտում է 5 րոպե 25 վայրկյանը վայրկյաններով:

1) 335վ

2) 325վ +

3) 525վ

4) 75վ

7. Նկարում պատկերի ո՞ր մասն է ներկված սևով:

1)1/7

2) 8/1

3)1/8 +

4)7/1

8․ Քանի՞ կիլոգրամ է է 7/100 տոննան։

1)10

2)17

3)7

4)70 +

9․ Նշիր ամենափոքր քառանիշ թիվը, որի գրության մեջ կրկնվող թվանշաններ չկան:

1)1023 +

2)1234

3)1000

4)9876

10․ Գտի՛ր 2262 թիվը 100-ի բաժանելիս ստացված մնացորդը:

1)2

2)0

3)62 +

4)262

11. Ըստ օրինաչափության գտի՛ր տրված հաջորդականության հաջորդ անդամը՝ 5, 8, 11, 14,․․․

Պատ․՝ 17

12․Հաշվի՛ր (2000-40•5):90+380 արտահայտության արժեքը։

40*5 =200

2000-200=1800

1800: 90=20

20+380=400

Պատ․՝ 400

13․ AB հատվածի երկարությունը 21 սմ է, AC հատվածը՝ 7 սմ : Գտի՛ր CB հատվածի երկարությունը:

21սմ – 7սմ=14սմ

CB= 14սմ

Պատ․՝ 14սմ

14․ Գտիր 44սմ պարագիծ ունեցող քառակուսու մակերեսը։

44։4=11

11×11=121սմ

Պատ․՝ 121 սմ

15․ Տուփում կա 11 կանաչ, 5 դեղին և 8 կապույտ մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել տուփից, համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը կապույտ է։

Լուծում

11+5+1=17

Պատ․՝ 17 հատ

16. Սմբատն ու Լյովան միասին ունեն 4000 դրամ։ Որքա՞ն գումար ունի Լյովան, եթե Սմբատն ունի 600 դրամով ավելի գումար, քան Լյովան։

Լուծում

4000 -600 3400
3400:2 =1700

Պատ․՝ 1700 դրամ Լյովա

17․ Երեք իրար հաջորդող բնական թվերի գումարը 309 է։ Որո՞նք են այդ թվերը։

102+103+104=309