Category: Հորինուկ
ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ ՄԱՐԴԻԿ ԴԴՈՒՄԻՑ ՀԱՄՈՎ ԲԱՆԵՐ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ
Դդումը մի օր մի անտառ է ընկնում: Նա այդ անտառում գտնում է իր ընկերներին և իրենց հետ խաղում է: Դդմիկը իր ընկերների հետ գնում է տուն և միասին քաղցրավենիքներ են ուտում , իսկ գիշերը փայտ են հավաքում, կրակ են վառում, խարույկի շուրջ երգեր են երգում: Նա պատմում է իր նոր ընկերներին թե դդումից մարդիկ ինչ քաղցրահամ ճաշատեսակ են պատրաստում: Եվ որ այդ անուշահամ ուտեստի համար ամենակլորիկ, ամենասիրուն դդումն են ընտրում, մեջը բրինձ, չիր ու չամիչ ու մեղր են լցնում և այդ ուտեստին ղափամա կոչում:

Կախարդական ձմեռը անտառում
Անտառում մի անգամ կախարդական ձյուն եկավ: Այդ կախարդական ձյունը ուներ բուժող հատկություն: Ով մի փոքր ուտեր այդ ձյունից կառողջանար: Եվ այսպես արջի քոթոթը, որ պատահաբար վնասել էր իր թաթը, ու այնպես էր ցավում, որ չէր կարողանում քայլել՝ հանկարծ լպստեց կախարդական ձյունը և նկատեց, որ էլ ցավ չի զգում: Նրա թաթը առողջացավ:
Նույն կերպ վագրերը; նրանք կռվի ժամանակ վնասել էին իրար և արնահոսում էին, բայց հետո երկուսով կերան կախարդական
ձյունը և հրաշքով երկուսն էլ լավացան:
Ափսոս մոտակա գյուղում և քաղաքներում եկած ձյունն էլ կախարդական չէր, որ մարդկանց ու երեխաներին էլ բուժեր:

Ձմեռ պապիկի կորած նվերը
Դավիթը ամանորից առաջ բոլոր երեխաների պես ձմեռ պապիկին նամակ էր գրել:Նա ձմեռ պապիկից խնդրել էր իր համար կարմիր ավտոմեքենա բերել: Նա խնամքով բոլոր երեխաների նվերները իր պարկի մեջ դրեց և ամանորի գիշերը սլացավ իր սահնակով նվերները բաժանելու:Երբ նա անցնում էր մութ անտառով, նվերներից մեկը՝ հենց Դվիթի նվերը ընկավ ձյան մեջ, քանի որ նա մոռացել էր կապել պարկը: Ձմեռ պապիկը այդպես էլ կորցրեց Դավիթի նվերը:

Դավիթը անհամբեր սպասում էր, երբ է ձմեռ պապիկը իր նվերը
բերելու: Ձմեռ պապիկը, երբ նկատեց կորցրել է նվերը, ստիպված ուրիշ նվեր բերեց Դավիթի համար: Դավիթը տխրեց, որովհետև ձմեռ պապիկը նրան բերել էր
աղջկա խաղալիք:
ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԼՈՒՍԻՆ
Լինում են, չեն լինում երկու ընկեր են լինում: Նրանք որոշում են թռչել լուսին և վերևից նայել երկիր մոլորակը:

Երբ նրանք հասան լուսին, զարմացան, թե ինչքան շատ աստղեր կան ու ինչքան բարձր են հիմա նրանք երկրից: Նրանք, փորձեցին ծառ տնկել լուսնի վրա, որ տեսնեն կաճի այն: Բայց նրանք չգիտեին, որ ծառը չէր աճի, քանի որ լուսնի վրա օդ չկա: Իսկ բույսերը առանց օդի չեն աճում:
Հանելուկներ Թթվի Մասին

Այն ինչն է, ինչը,
Որ երկար է,
նարնջագույն
Եվ հողի մեջ է աճում:
Ծառի նման է,
Բայց ծառ չէ,
Ծաղկակաղամբ է՝ սպիտակ չէ:
Կլորիկ է, կարմրիկ,
Կուտես նրան թե հում,
Թե եփած, թե թթու դրած:
Այն ինչն է ինչը,
Որ առանց դրա
Թթուն չի թթվի:
Այն ինչն է, ինչը
Կա ամեն տանը
Ամեն ձմռանը
Դնում են աշնանը
Վայելում ձմռանը:
You must be logged in to post a comment.