Posted in Մայրենի

ՙՙԵՍ ՍԵԲԱՍՏԱՑԻ ԵՄ՚՚

Ես հինգ տարեկանից հաճախում եմ Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր և 3 տարի է, ինչ ես ՙՙսեբաստացի՚՚ եմ: Մեր ընտանիքում ես միակ սեբաստացին եմ: Ես շատ հպարտ եմ, որ սեբաստացի եմ:

Սեբաստացիներս շատ ավելի ազատ ենք, ինքնավստահ ու համարձակ: Մեր դպրոցը շատ է տարբերվում մյուս դպրոցներից իր նախագծերով:

Օրինակ մենք մասնակցում ենք ֆլեշմոբերի, աշխատում ենք համակարգիչներով, գնում հետաքրքիր արշավների, երգում, պարում, տեսանյութեր նկարահանում մեր ճամփորդությունների մասին:

Մեր դպրոցում սովորողները չունեն օրագիր, բայց ամեն սովորող ունի իր էլեկտրոնային հասցեն և ուսումնական բլոգը:

Ինձ շատ բաներ է դուր գալիս այստեղ: Օրինակ հենց դասասենյակները՝ լուսավոր, ընդարձակ, ապակեպատ, էլեկտրոնային գրատախտակով ու համակարգչով:

 Ընդմիջմանը կարող ենք հեծանիվ քշել, ունենք լողի դասեր, տաք եղանակին ունենք դրսում լողափ, հետաքրքիր սպորտային մրցումներ են լինում, բնագիտական փորձեր ենք հաճախ կատարում, պատրաստվում ենք բոլոր ծեսերին՝ ՙՙԹթուդրիկ՚՚, ՙՙԶատիկ՚՚ և այլն, այցելում ենք կրթահամալիրի ագարակ և շփվում ձիերի հետ, երկարօրյային շատ նոր բաներ ենք սովորում:

Ես շատ ուրախ եմ, որ ՙՙՍեբաստացի եմ՚՚ և սովորում եմ հենց այս կրթահամալիրում:

Posted in Մայրենի, Uncategorized

Իմ ընտանիքի անդամները

Մայրիկիս անունը Հասմիկ է: Նա գեղեցիկ է, բարի, խելացի, հոգատար ու նվիրված:

Հայրիկիս անունը Բագրատ է: Նա ուժեղ է, աշխատասեր, խիստ, բարձրահասակ և սևաչյա:

Տատիկիս անունը Զարուհի է: Նաշատ բարի, համբերատար, հոգատար, բարձրահասակ ու հմայիչ է:

Պապիկիս անունը Գևորգ է: Նա ցածրահասակ է, մի քիչ թմբլիկ, երբեմն ջղայն, երբեմն շատ կատակասեր ու ընկերասեր:

Իմ անունը Ալեք է: Ես չարաճճի եմ, երբեմն խռովկան, երբեմն զվարթ, բայց շատ առատաձեռն եմ ու բարի:

Posted in Մայրենի

Մայրենի Տնային աշխատանք

1. Գտիր թաքնված բառը (արմատը)

Օր․՝ մանկություն- մանուկ

Փշոտ-փուշ, խմբակ-խումբ, թունավոր-թույն, ազնվորեն-ազնիվ, մրգեղեն-միրգ, շնիկ-շուն, հմտորեն-հմուտ, նկարչական-նկարիչ, տոնական-տոն, բալենի-բալ, ձմեռային-ձմեռ, դասարան-դաս, ընկուզենի,-ընկույզ, մետաղյա-մետաղ, բժշկական-բժիշկ, ծաղկանոց-ծաղիկ, կռվարար-կռիվ, մոխրոտ-մոխիր, տնակ-տուն, թթենի-թութ, գանձարան-գանձ, մածնոտ-մածուն, մթություն-մութ։

2. Բառերին ավելացրու -ել մասնիկը և ստացիր գործողություն ցույց տվող բառեր (ինչ անել, ինչ լինել)

Օր․՝ կշիռ-կշռել

Նվեր-, պատիժ, սոսինձ, ծուռ, գիծ, կառույց, բույր, կարմիր, սուտ, զրույց, գիր, ծուխ, տունկ, պատվեր։

Նվեր-նվիրել, պատիժ-պատժել, սոսինձ-սոսնձել,

ծուռ-ծռել, գիծ-գծել, կառույց-կառուցել, բույր-բուրել, կարմիր-կարմրել, սուտ-ստել, զրույց-զրուցել, գիր-գրել: