Posted in Մայրենի

Հովհ․ Թումանյան «Ոսկու կարասը»

Մաս 1

Ես մեր ծերերիցն եմ լսել, մեր ծերերը՝ իրենց պապերից, նրանց պապերն էլ՝ իրենց մեծերից, թե մի ժամանակ մի աղքատ հողագործ է լինում, ունենում է մի օրավար հող ու մի լուծ եզը։ Ձմեռը էս աղքատ հողագործի եզները սատկում են։ Գարունքը, վարուցանքի ժամանակը որ գալիս է, եզը չի ունենում, թե վարի, հողը վարձով տալիս է իր հարևանին։ Էս հարևանը վարելու ժամանակ խոփը մի տեղ դեմ է ընկնում, դուրս է գալի մի կարաս, մեջը՝ լիքը ոսկի։ Եզները լծած թողնում է, վազում է գյուղը հողատիրոջ մոտ։

— Հե՜յ, աչքդ լո՛ւս,- ասում է,- քու հողումը մի կարաս ոսկի դուրս եկավ, արի տա՛ր։

— Չէ՛, ախպե՛ր, էդ իմը չի,- պատասխանում է հողատերը։-Հողի վարձը դու տվել ես, դու վարում ես, էն հողումն ինչ էլ դուրս գա, քունն է․ ոսկի է դուրս եկել, թող ոսկի լինի, էլի քունն է։

Continue reading “Հովհ․ Թումանյան «Ոսկու կարասը»”
Posted in Մայրենի

Ածականի համեմատության աստիճանները

Կան ածականներ, որոնց ցույց տված հատկանիշը համեմատելի է: Համեմատության աստիճանները երեքն են՝ դրական, բաղդատական, գերադրական:

Դրական սատիճանում բառն իր ուղիղ ձևն ունի, օր. Լավ, բարի, գեղեցիկ…

Համեմատական աստիճանում այն համեմատվում է մեկ այլ հատկանիշի հետ, որի համար օգտագործում ենք ավելի, պակաս բառերը, օր.` ավելի լավ, ավելի բարի, պակաս գեղեցիկ…

Գերադրական աստիճանում ածականը ցույց է տալիս մի այնպիսի հատկանիշ, որը բոլորից լավն է: Կազմվում է ամենա բառի կամ գույն ածանցի միջոցով- օր.` ամենալավ կամ լավագույն, ամենագեղեցիկ կամ գեղեցկագույն, ամենաբարի…

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Դուրս գրել ածականները և գոյականները:

Հրամանատարը հասավ սիրելի ընկերներին, որպեսզի երկրորդ անգամ փրկի նրանց վտանգից: (3 գոյական, 1 ածական)

Ածական-սիրելի

Գոյական-Հրամանատար, ընկերներ, վտանգ:

Continue reading “Ածականի համեմատության աստիճանները”
Posted in Մայրենի

Ածական

Այն բառերը, որոնք ցույց են տալիս գոյականի հատկանիշը, կոչվում են ածականներ, օր.` մեծ աչքեր, բարի ժպիտ, փոքրիկ տուն…:

Ածականները պատասխանում են ինչպիսի՞, որպիսի՛… հարցերին: ինչպիսի երեխա- չարաճճի երեխա, ինչպիսի շենք-բարձրահարկ շենք….

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

1.Լրացրեք նախադասությունները` ընդգծված գոյականներին տալով ներքևի ածականներից որևէ մեկը:

Փոքրամարմին Աղջիկը անհանգիստ շուրջն էր նայում:

Ձիավորները սրարշավ հասան մի կանաչապատ դաշտավայր:
Անսպառ երջանկություն պատել էր պատանու սիրտը:

Գազազած ամբոխը հոծ խմբերով մոտեցավ կալվածատիրոջ տանը:

Ճամփորդները հասան մի ստվերախիտ անտառ և սպասեցին իրենց ուղեկցին:

Վաղեմի ընկերները փոքրիկ առիթով վիճել էին և բաժանվել իրարից:

Վաղեմի, գազազած, կանաչապատ, անսպառ, փոքրամարմին,ստվերախիտ:

2. Դուրս գրել բոլոր ածականները:

Continue reading “Ածական”
Posted in Մայրենի

Աղջկա խնդրանքը

Առաջադրանքներ

  1. Տեքստից դուրս գրեք 10 գոյական:

Ժամանակով, աղջիկ, արև, առավոտից, գնդով, վերջալույսը, մահճակալին, սարերի, ամռան, մարդիկ։

  • Դուրս գրեք մեկ բարդ բառ և նրա արմատներով ստացեք մեկական նոր բառ:

Վերջալույս- վերջավորություն, լուսավոր

  • Դուրս գրեք մայրամուտ, զմայլվել բառերի հոմանիշները:

Մայրամուտ -արևամուտ, զմայլվել -հիանալ

  • Կոչական ունեցող նախադասությունը դո՛ւրս գրեք:

-Սիրելի՛ արև, մարդկանց անձրև է պետք։

Posted in Մայրենի

Քննության նախապատրաստական աշխատանք

Առաջադրանքներ՝

  • Տեքստից դուրս գրեք մեկ բարդ բառ և առանձնացրեք դրա արմատները:

Հետաքրքրասեր -հետաքրքիր-ա-սեր

  • տեքստից դուրս գրեք երկու վերջածանցավոր բառ և այդ ածանցներով նոր բառեր կազմեք:

սպանության-հիմարության, խելոքության, հերոսության, երկարության

օգնությամբ -խիզախությամբ, բարությամբ, չարությամբ, տգիտությամբ

3. տեքստի 5-րդ նախադասությունը համառոտագրեք:

Սիմբան հեռանում է։

4. Օգտվելով տեքստից գրեք, թ եինչպիսին էր Սիմբան և ինչպիսին էին նրա ընկերները:

Սիմբան ուրախ ու հետաքրքրասեր էր և նաև խիզախ։

Ընկերները հավատարիմ էին։

Posted in Մայրենի

ՉԱԽՉԱԽ ԹԱԳԱՎՈՐԸ

Գ

Հարսանիքից հետո թագավորը իր աղջկանը մեծ բաժինք է տալի ու հանդեսով ճամփա դնում Չախչախ թագավորի հետ։

— Կացե՛ք, ես առաջ գնամ տունը պատրաստեմ, դուք իմ ետևից եկեք,— ասում է քավոր աղվեսը ու վազ տալի։

Վազ է տալի վազ, տեսնում է մի դաշտում մեծ նախիր է արածում։

— Էս ո՞ւմ նախիրն է։

Ասում են.

— Շահ-Մարինը։

Continue reading “ՉԱԽՉԱԽ ԹԱԳԱՎՈՐԸ”
Posted in Մայրենի

Գոյականի հոլովումը

1. Որոշեք՝ ընդգծված բառերը որ հոլովով են դրված:

Նրանք մոտեցան կախարդական ծառին /տրական հոլով/:

Հայրենիքից /բացառական հոլով/ հեռու ապրող մարդը /հայցական հոլով/միշտ տխուր և միայնակ է:

Դա մի շքեղ շինություն էր, որը գտնվում էր քաղաքից /բացառական հոլով/ հեռու բլրի /սեռական հոլով/ վրա:

Continue reading “Գոյականի հոլովումը”
Posted in Մայրենի

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի 
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

Continue reading “Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս”
Posted in Մայրենի

Հովհ․ Թումանյան «Չախչախ թագավորը»

Բ

Մյուս օրը աղվեսը ետ գալիս է, թե՝ Չախչախ թագավորը մի քիչ ակն ու մարգարիտ ունի, ձեր կոտը տվեք, չափենք կբերենք։

Կոտն առնում է տանում։ Մի մարգարիտ է գտնում, կոխում է կոտի արանքը, էլ ետ իրիկունը ետ բերում։

— Օֆ,— ասում է,— մեռանք մինչև չափեցինք։ Թագավորը կոտը թափ է տալի, մարգարիտը դուրս է թռչում։ Մնում է զարմացած, թե էս Չախչախ թագավորն ինչքան հարուստ պետք է լինի, որ ոսկին, ակն ու մարգարիտը կոտով է չափում։

Continue reading “Հովհ․ Թումանյան «Չախչախ թագավորը»”
Posted in Մայրենի

Հովհ․ Թումանյան «Չախչախ թագավորը»

sddefault

Ա

Լինում է, չի լինում մի աղքատ ջաղացպան։

Մի պատռված քուրք հագին, մի ալրոտ փոստալ գլխին՝ ապրելիս է լինում գետի ափին, իր կիսավեր ջաղացում։ Ունենում է մի մոխրոտ բաղարջ ու մի կտոր պանիր։

Continue reading “Հովհ․ Թումանյան «Չախչախ թագավորը»”