Դիտել «Անխելք մարդը» , բլոգում պատմել, թե ի՞նչ է սովորեցնում հեքիաթը, ո՞ր մասը ամենից շատ տպավորեց և ինչու։ Ի՞նչ խորհուրդ կտայիր դու անխելք մարդուն։ Ի՞նչ կցանկանայիր, որ քեզ համար հարցներ անխելք մարդը իմաստունից։
Continue reading “Հ. Թումանյան «Անխելք մարդը»”Category: Մայրենի
ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ
Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։
Անձնանիշ և իրանիշ գոյականներ
3. Առանձնացրեք գոյականները
Երգելով, երգ, աշխատանք, հիշողություն, մազերից, հոգիներին, գեղեցիկ, դանդաղ, գեղեցկություն, մեղմորեն, խոսելով, գրիչով, խոսքով, վազելով, վազքով, սեղանում, անտառում, խոսում, գոռում, մեծանում, խոսքում, վերադառնալով, տնտեսուհի, հաճելի:
Երգ, աշխատանք, հիշողություն, մազերից, հոգիներին, գեղեցկություն, գրիչով, խոսքով, վազքով, սեղանում, անտառում, խոսքում, տնտեսուհի:
Continue reading “Անձնանիշ և իրանիշ գոյականներ”Հ. Թումանյան «Կացին Ախպեր»
ԳՈՅԱԿԱՆ ԱՆՈՒՆ
1. Առանձնացրեք գոյականները
Աշխատելով, աշխատանք, հիշողություն, մազեր, հոգիներ, գեղեցիկ, դանդաղ, գեղեցկություն, մեղմորեն, խոսելով, գրիչ, խոսք, վազելով, վազք, սեղան, անտառ, խոսում, գոռում, մեծանում, խոսք, վերադառնալով, տնտեսուհի, հաճելի:
2. Եզակի գոյականները դարձրեք հոգնակ
Continue reading “ԳՈՅԱԿԱՆ ԱՆՈՒՆ”Թումանյան [հուշեր բանաստեղծի մասին]
Հեքիաթ փշատերև ծառի մասին
Անտառի մի խորհդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ: Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում: Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ…
Բայց երբ եկավ աշունը, նրանց տերևները թափվեցին, իսկ առաջին ձյան հետ նրանք մերկացան ու տխուր լռեցին: Միայն փոքրիկ փշատերևն էր, որ կանաչ ու դալար կանգնած էր մնացել…
Շուտով Նոր տարի էր… Անտառի բնակիչները պատրաստվում էին Նոր տարվան…Նրանք ուզում էին շատ գեղեցիկ դիմավորել Ձմեռ Պապիկին և որոշում են զարդարել փշատերևին։ Ամեն մեկը տարբեր բաներ է բերում. սկյուռիկը բերում է ընկույզ և կաղին, ոզնին՝ չորացրած սնկեր, իսկ նապաստակը իր մայրիկից խնդրում է փոքրիկ գազարներ։
Continue reading “Հեքիաթ փշատերև ծառի մասին”Լեգենդ մշտադալար եղևնու մասին
Վաղ անցյալում մարդիկ զարդարում էին ծառերը` հավատալով, որ դրանք օժտված են բարի ուժերվ, դրանցում ապրում են բարի ոգիներ: Ծառերին նվերներ կախելով` մարդիկ աշխատում էին գոհացնել բարի ոգիներին: Ծառերը զարդարող խնձորները խորհրդանշում էին պտղաբերություն, ընկուզեղենը` աստծո շնորհ, ձվերը` զարգացող կյանք, ներդաշնակություն և լիակատար բարեկեցություն:
Եղևնին զարդարելու սովորույթն առաջացել է ավելի քան 2000 տարի առաջ: Մշտադալար եղևնին առանձնահատուկ տեղ է գրավել բոլոր ծառերի մեջ: Այն խորհրդանշել է կյանքը և կյանքի վերածնունդը մթից ու խավարից: Շատերը կարծում են, թե մշտադալար եղևնին դրախտում աճող անմահության ծառն է, վառվող մոմերը կամ լույսերը` մադկային հոգիները, իսկ զարդարանքները` խորհրդանշական նվիրատվությունները:
Ս. Ծննդյան Տոնի ծառի մասին շատ լեգենդներ կան: Ահա ամենահայտնի և ամենագեղեցիկ լեգենդներից մեկը.
Կիասամյակային հաշվետվություն
Լեզվական առաջադրանքներ.
ԲԱՌԱԿԱԶՄՈՒԹՅՈՒՆ -Արմատներ, ածանցներ
Բառակազմություն -Պարզ, բարդ, ածանցավոր բառեր
Գործնական աշխատանք -Բառերի վանկատում, հոմանիշ-հականիշներ
Լեզվական առաջադրանք -Օ -Ո ուղղագրություն
ԼԵԶՎԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ -Հաշվել նշված բառերի տառերի և հնչյունների քանակը
ՄԱՅՐԵՆԻ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ – Գրել մեկ բառով, վերականգնել առածները:
Բանաստեղծություններ.
Մի մրահոն աղջիկ տեսա -Ավետիք Իսահակյան
Մշուշների շղարշի տակ… Համո Սահյան
Համո Սահյան Ձկնիկն առվին խուտուտ տվեց
Պատմվածքներ.
Լուցկիներով աղջիկը -Նոր տարվա հեքիաթ
ՙՙԵրջանիկ Խրճիթը՚՚ Ա. Իսահակյան
Շառլ Ազնավուրի անվան պատմությունը
Ստեփան Զորյան «Չալանկը» -մաս 2
Երեք Մայրիների Երազը
Հարցեր և առաջադրանքներ
- Գտեք տեղեկություններ մայրի ծառի մասին, հրապարակեք ձեր էջում, ինքներդ նկարեք այդ ծառը:

Մայրին սոճազգիների ընտանիքի ասեղնատերև մշտադալար ծառ է: Հայտնի է մայրու 4 տեսակ՝ տարածված Հյուսիսային Աֆրիկայում, Լիբանանում, Թուրքիայում, Հիմալայներում և այլուր: Ղրիմում, Այսրկովկասում, Միջին Ասիայում մշակվում են ատլասյան և հիմալայան մայրիները: ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում աճեցվում է հիմալայան մայրի:
Continue reading “Երեք Մայրիների Երազը”

You must be logged in to post a comment.