Թե աշխարհում փակ դռներ կան,
թող որ բացվեն այս գիշեր,
Ու Նոր տարին նոր խնդությամբ
թող ներս մտնի այս գիշեր,
Թե կան դատարկ, համր տներ`
մանկան ճիչով թող լցվեն,
Ով փնտրում է սրտանց մեկին`
հանկարծ գտնի այս գիշեր:
Թե կան լացող, տխուր աչքեր,
թող ծիծաղեն այս գիշեր,
Կանչող ձեռքերն իրար հասնեն,
հրաշք ապրեն այս գիշեր:
Category: Մայրենի
Լուցկիներով աղջիկը
Առաջադրանքներ․
- Դո՛ւրս գրեք անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրե՛ք և սովորե՛ք։
Խավար-մութ
Սովահար-շատ սոված
Խոպոպ-խուճուճ, գանգուր
Ձեղնահարկ-վերնահարկ
Ցոլք-շողք, ստվեր
Հապշտապ-շատ արագ
- Ո՞րն էր պատմվածքի ամենահուզիչ պահը։ Ինչո՞ւ։
Երբ աղջիկը մահացավ, որովհետև նա փոքրիկ երեխա էր:
- Ի՞նչ կփոխեիր պատմվածքի մեջ։ Ինչո՞ւ։
Որ աղջիկը գներ նոր տաք շորեր և կոշիկներ, որ նրա տատիկը ջահել լիներ, և նա հարուստ լիներ նաև, որ նրանք վերջում չմահանային:
ԴԱՐՁՎԱԾՔ
Կան բառակապակցություններ, որոնցում բառերն իրենց ուղիղ իմաստներով չեն հասկացվում, այլ միասին նոր՝ փոխաբերական իմաստով են արտահայտվում։ Այդպիսի բառակապակցությունները կոչվում են դարձվածքներ։
Առաջադրանք 1․
Յուրաքանչյուր տողի երկու բառակապակցություններից մեկը դարձվածք է․ գտի՛ր և դուրս գրիր։
Ոսկե ձեռքեր-ոսկե մատանի
Արջի որս-արջի ծառայություն
Գայլի ախորժակ-գայլի պոչ
Գիրք առնել-թև առնել
Գրիչ գտնել-լեզու գտնել
Հացը կտրել-ճանապարհ կտրել
Ափսե կոտրել-սիրտը կոտրել
Continue reading “ԴԱՐՁՎԱԾՔ”Վ. Անանյան «Թուխիկը»
Հարցեր եվ Առաջադրանքներ
1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը եվ բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Նշանավոր-հայտնի
Գորշ-մուգ
Թուխ-ավելի մուգ
Խուզարկել-փնտրել
Ծերպեր-լեռան անցք
Թախանձել-խնդրել
Զառամել-ծերանալ
Քրթմնջալ-իրար մեջ խոսել:
2. Պատմվածքը բաժանի՛ր մասերի և վերնագրի՛ր յուրաքանչյուր մասը:
Ես պատմվածքը բաժանել եմ երեք մասի և վերնագրել՝
1. «Բժիշկն ու թուխիկը»
2.«Լավ ընկերները»
3. «Տխուր թուխիկը»
4. Բացատրի՛ր հետևյալ նախադասությունը՝ Քաղաքում ասելիք էր դարձել Թուխիկը:
Թուխիկը հայտնի էր դարձել:
5. Ո՞ր հատվածում է ավելի լավ երևում ագռավի հավատարմությունը:
Երբ բժիշկը մահանում է, գերեզմանում:
6. Նկարագրի՛ր Թուխիկին:
Թուխիկը բարի, հավատարիմ, գեղեցիկ, լսող, ընկերասեր, խելացի թռչուն էր:
7. Քո կարծիքով իրակա՞ն է այս պատմությունը:
Ես կարծում եմ, որ այո, իրական էր:
8. Գրի՛ր պատմություն՝ «Իմ սիրած կենդանին» վերնագրով:
Իմ սիրած կենդանին գերմանամուկն է: Ես տանը պահում եմ գերմանամուկ: Նա շատ փափուկ ձագուկ է, բայց երբեմն կծում է:: Նրա անունը դրել եմ ՙՁյունիկ, քանի որ նա ամբողջովին սպիտակ է: Ես ամեն օր կերակրում եմ նրան, որ ինձ չկծի և սոված չմնա: Նա իմ լավ ընկերն է:
Վախթանգ Անանյան. Գիտնականը
1. Հետևյալ բառերն ու արտահայտությունները փոխարինի՛ր այլ բառերով և արտահայտություններով:
Դրմբացնել-զարկել խփել,
Մազեղեն մթերող գրասենյակ-աղվեսի մորթին վերցնող գրասենյակ
Խելքտ ինչ է կտրու՞մ-ի՞նչ ես կարծում
Հորել-Փորել և պահել
Continue reading “Վախթանգ Անանյան. Գիտնականը”ՈՍԿԻ ՁԿՆԻԿ
Կարդալ, գրավոր համեմատել «Մահակը» պատմվածքի հետ(նմանություններ, տարբերություններ)։
Ես կարդացի «Ոսկի Ձկնիկ» հեքիաթը ամբողջովին: Այն ինձ դուր եկավ: Ես նկատեցի մի քանի նմանություններ նախորդ «Մահակը» պատմվածքի հետ, ինչպես նաև տարբերություններ:
Նմանություն. Երկու հեքիաթում էլ, հերոսները ագահ էին, չէին բավարարվում իրենց ունեցածով և չէին գնահատում, այն ինչ ունեն: Երկու պատմվածքներում էլ, հերոսները սկզբում շատ աղքատ էիր, բայց հարստանալուց հետո էլ չէին գոհանում, ավելի ու ավելի էին ուզում: Այս պատմվածքների ավարտը ևս նմանատիպ էր, հերոսները իրենց ագահության շնորհիվ կորցնում են ամեն ինչ և դառնում նույն աղքատը:
Տարբերություն. «Ոսկե Ձկնիկը» պատմվածքում անկուշտը պառավն էր, որ ծերունուն ամեն անգամ ստիպում էր, ոսկի ձկնիկից նոր բան խնդրել: Բայց ծերուկը բարի էր շատ: Իսկ «Մահակը» պատմվածքում ագահը հենց ծերունին էր ։
ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆ «ՄԱՀԱԿԸ»
1.Հեքիաթը բաժանի՛ր մասերի և վերնագրի՛ր յուրաքանչյուր մասը։
Ես կբաժանեմ հեքիաթը չորս մասի՝
1.«Փայտահատը և սփռոցը»
2.«Փայտահատը և երկանքը»
3.«Ագահ փայտահատը»։
4.« Փայտահատն ու մահակը»
3.Բնութագրի՛ր փայտահատին։
Փայտահատը անկուշտ ու ագահ էր:
4.Փոխի՛ր հեքիաթի ավարտը։
ա) Գտի՛ր ուրիշ պատիժ փայտահատի համար:
Սպիտակամորուս մարդը ող բարկանար ու ետ վերցներ իրեն տված այդ երեք լավ բաները:
բ) Այնպես արա՛, որ փայտահատը չպատժվի:
Փայտահատը թող գնար ու շնորհակալություն հայտներ իրեն տրված բաների համար ու էլ երբեք սպիտակամորուս մարդու տունը չքանդեր:
8.Հորինի՛ր նոր վերնագիր այս հեքիաթի համար։
«Ագահ փայտահատը»
Ածանց և վերջավորություն
- Հետևյալ արմատներին նոր արմատներ ավելացրեք և ստացեք բարդ բառեր:
Փող, սև, ձեռք, փուշ, սիրտ, աչք, օր, հայր:
Փողատեր, սևամորթ, ձեռագիր, սրափուշ, սրտացավ, աչքաբաց, օրացույց, կնքահայր,
- Առանձնացրեք գոյականների վերջավորությունները և գոյականները գրեք ուղիղ ձևով: Մեքենա, ավազ, անտառ, քաղաք, տառեր, սեղան, լուսամուտ, մարդիկ, երեխա, գրչատուփ, մատ, ստեղնաշար:
- Փորձեք առանձնացնել վերջավորություն և ածանց ունեցող գոյականները:
Գրքային-գիրք+ային
Հացթուխի աղջիկը
Անգլիական հեքիաթ
Դուք գիտե՞ք, թե ինչու է բուն գիշերները այդպես զայրացած կանչում․ «Հե՜հ, հե՜հ»։ Եթե ոչ, մենք ձեզ կպատմենք։
Հին ժամանակներում, դա ո՛չ իմ ապրած ժամանակն է, ո՛չ ձեր և ընդհանրապես ոչ ոքի ապրած ժամանակն էլ չէր, Անգլիայում կառավարում էր չարիքը։ Կային տարբեր տեսակի էլֆեր, անտառային հոգիներ, հսկաներ, խոսող դոդոշներ և այլն։ Եվ իհարկե փերիները, որոնք ամենակարող էին և օժտված էին մեծ ուժով։ Նրանք հաճախ ընդունում էին մարդկանց կերպարանք և իմանում մարդկային բոլոր գաղտնիքները։ Բայց ամենից շատ փերիները սիրում էին մարդկանց պատժել անխելք արարքների համար և պարգևատրել բարի արարքների համար։
Continue reading “Հացթուխի աղջիկը”Մի մրահոն աղջիկ տեսա
Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոյի կամրջին,
Հորդ մազերը— գետ գիշերվա,
ԵՎ հակինթներ՝ ականջին:

Աչքերը սև— արևներ սև,
Արևների պես անշեջ,
Գալարվում էր մեջքը թեթև
Ծաղկանկար շալի մեջ:
Աչքս դիպավ աչքի բոցին,
Ու գլուխս կախեցի,
Ժպտաց ժպտով առեղծվածի,
Հավերժական, կանացի:
Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի.—
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտրեց սիրտս պատանի…
You must be logged in to post a comment.