1. Բառերը բաժանեք արմատների, ածանցների. Չմոռանաք հոդակապը:
Օրինակ՝ Մարդակեր =մարդ+ա+կեր
Դասացուցակ, մարդակեր, լուսամուտ, խոշորացույց, ցուցամատ:
Դաս+ա+ցուցակ, մարդ+ա+կեր, լուս+ա+մուտ, խոշոր+ա+ցույց, ցուց+ա+մատ,
Continue reading “ԲԱՌԱԿԱԶՄՈՒԹՅՈՒՆ”1. Բառերը բաժանեք արմատների, ածանցների. Չմոռանաք հոդակապը:
Օրինակ՝ Մարդակեր =մարդ+ա+կեր
Դասացուցակ, մարդակեր, լուսամուտ, խոշորացույց, ցուցամատ:
Դաս+ա+ցուցակ, մարդ+ա+կեր, լուս+ա+մուտ, խոշոր+ա+ցույց, ցուց+ա+մատ,
Continue reading “ԲԱՌԱԿԱԶՄՈՒԹՅՈՒՆ”Իմ սեբաստացիական ամենամեծ ձեռքբերումը դա՝ համակարգչով հմուտ աշխատելն է, տեսանյութեր և ռադիոնյութեր պատրաստելը, որը իմ կյանքում շատ է ինձ օգնելու: Նաև բլոգավարությունը:
Continue reading “Սեբաստացու օրեր.կրթահամալիրի տոն”Վեր-հանել, դժ-բախտ, ան-հնար, չ-կամ, չ-գալ, դժ-գոհ, ան-հեռատես:
Ան, չ, դժ, վեր, արտ:,
Անվերջ, անամոթ, անկարգ, չունենալ, չտես, դժգույն, դժկամ, վերնագիր, վերելակ, արտերկիր, արտառոց:
Բարձրաձայն, լավամարդ, անհանգիստ, լեզվանի, մարդկային, հեռագրատուն, լուսարձակ, բառ, պատուհան, հոգի, նավ, գալուստ, սառը, դանակ, գազանանոց, հողագունդ, բուժքույր, բժշկուհի:
| պարզ | ածանցավոր | բարդ | Բարդ ածանցավոր |
| բառ հոգի նավ գալուստ սառը դանակ | անհանգիստ մարդկային լեզվանի գազանանոց բժշկուհի | Բարձրաձայն լավամարդ հեռագրատուն լուսարձակ պատուհան հողագունդ բուժքույր |
Շուն-շնաձուկ, գինի-գինետուն, բույս-բուսաբու, հույս-հուսահատ, տարի-տարեմուտ, օր- օրակարգ:
Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար:
Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. կողկին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ, նրանց երեխան, խաղ էր անում:
Մեղմիկ սոսոփում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:
Continue reading “ՙՙԵրջանիկ Խրճիթը՚՚ Ա. Իսահակյան”«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»: Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
Ես լսեցի մի քանի հեքիաթ և ամենից շատ ինձ դուր եկավ ՙՙՄոզին՚՚: Ինչպես մյուս հեքիաթներում, այստեղ նույնպես շատ էին կախարդկան բաներ: Ինձ դուր են գալիս նման հրաշքները, ինչպես օրինակ ոնց է պղինձը ոսկի դառնում, կամ մոզին՝ գեղեցիկ տղա:
Այս հեքիաթում մի հարուստ մարդ ու կին են լինում, շատ առատաձեռն, բայց երեխա չեն ունենում: Մի անգամ մի դերվիշ է նրանց տտուն գալիս և երեք խնձոր է տալիս կնոջը, որ մեկ օր հետո օրը մեկը ուտի, և 9 ամիս հետո նա տղա կունենա: Բայց կինը այքան է հմայվում խնձորներով, որ բոլորը միանգամից ուտում է և 9 ամիս հետո մի մոզի է ունենում: Չնայած, որ նա լացում ու անիծում է դերվիշին, բայց պահում մեծացնում է մոզիին: Երբ մոզին մեծանում է, մորը ասում է, որ գնա և թագավոր աղջկան ուզի իր համար: Եվ այսպես մայրը գնում է, ու երեք անգամ թագավորը ամեն տեսակ բարդ պահանջներ է դնում: Չնայած, որ կինը հուսահատ հետ է գալիս ամեն անգամ, բայց մոզին մորը հանգստացնում է և ասում ամեն անգամ, որ թագավորի պահանջները անհնարին չեն ու ամեն անգամ գիշերը քնում են, առավոտյան տեսնում ամեն բան պատրաստ:
Էսպես թագավորի աղջկա հետ ամուսնանում է մոզին, ու գիշերը պարզվում է, որ նա շատ գեղեցիկ տղա է դառնում, երբ մոզի կաշին հանում է մի կողմ դնում: Չնայած աղջիկը խնդրում է, որ նա էլ չհագնի այդ կաշին, տղան նրան չի լսում: Նրա կինը ստիպված թոնիրն է գցում և աայրում այդ կաշին: Հեքիաթը շատ լավ է ավարտվում: Հերոսները աղավնի են դառնում և գտնում իրար ծովի տակ ու միասին երջանիկ ապրում:
Ես լսեցի մի քանի կատարումներ Շառլ Ազնավուրից, ինձ բոլորն էլ դուր եկան, բայց ամենից շատ դուր եկավ ՙՙShe՚՚ երգը:
Շառլ Ազնավուրի <<She>> երգում նա պաատմում է իր սիրած աղջկա մասին:Նրա անունը Գաբրիելա էր: Նա նկարագրում է այդ աղջկա գեղեկցությունը, նրան համեմատում է թանկարժեք գանձի հետ, ամռանը երգող երգի, աշնանային ցրտի հետ: Նա շատ երգեր է նվիրում այդ աղջկան և երբ նա լսում է այդ երգերը շատ է ուրախանում: Շառլ Ազնավուրի համար այդ աղջիկը ամենագեղեցիկն է, միակը ում նա երբեք չի մոռանա: Անգամ նրան Շառլը ներկայացնում է որպես իր ապրելու պատճառ, միակը ում մասին նա ամբողջ կյանքում հոգ կտանի ամենատխուր օրերին անգամ:

Առաջադրանքներ
Քանի որ դժվար էր արտասանել Շահնուր անունը, մանկաբարձուհին նրան անվանեց Շարլ:
Ազնավուրը ապրել է 94 տարի:
Շարլի մայրիկի անունը Քնար էր, իսկ հայրիկի անունը Միշա էր:
Անուն, մայրիկ, լեզուներ, տարիներ, կարկանդակ, մանկաբարձուհի, մանչ, տուն, Շարլ, աչքեր:
Չտիրապետելով օտար լեզուների հնչյունաբանությանը չէր կարողանում արտասանել Շարլ անունը:
Ես լսեցի 4 հեքիաթներն էլ, բայց ամենից շատ ինձ դուր եկավ ՙՙԱռյուծը, աղվեսը և մուկը՚՚:
Մի օր առյուծը նստած տան դիմաց տեսնում է, թե ինչպեսե է աղվեսը անցնում և չի բարևում: Երբ հարցնում է, թե ինչ է պատահել, աղվեսը պատասխանում է, որ սոված է և երեք օր ոչինչ չի կերել, նրա ուժը պակասել է: Առյուծը օգնում է նրան, առաջարկում է դառնալ իր տնպահը: Արյուծը գնում է ամեն օր որսի, իսկ աղվեսը տունն է մաքրում: Առյուծը բերում է մի խոյ և աղվեսին ասում է, որ ուտի իր հետ: Ինքը ուտում է դմակը, սիրտն ու թոքերը, իսկ աղվեսին տալիս է աղիքները, ոսկորները: Բայց Աղվեսը նեղանում է, քանի որ առյուծը իրեն մսից չտվեց: Եվ կամաց-կամաց չարությամբ է լցվում առյուծի հանդեպ:
Եվ մի օր պատժում է առյուծին: Երբ առյուծը գալիս է տուն աղվեսը ասում է, որ չգիտի, թե որքան ուժ ունի առյուծը և առաջարկում է խոյի աղիքներով կապել առյուծի ձեռքերը, որպեսզի տեսնի, թե նա կարող է կտրել: Առյուծը համաձայնվում է: Աղվեսը կապում է թաթերը և հեռանում: Երեք ժամ անց առյուծը չի կարողանում կտրել և մռնչում է ցավից: Մուկը լսում է և գալիս առյուծի մոտ, ուզում է օգնել նրան: Կրծում է աղիքները և արձակում առյուծին: Որպես շնորհակալություն առյուծը մի ոչխար է բերում մկանը և հեռանում:
You must be logged in to post a comment.