Posted in Մայրենի

Յ-ի ուղղագրությունը

Վարժություն 1: լրացրեք բաց թողած տառերը


Հեքիաթ, ակացիա, Սոֆյա (աղջկա անուն),բամիա, այծյամ, եղյամ, էքսկուրսիա, Ասյա (աղջկա անուն), խավիար, կղզյակ, կրիա, միլիարդ, Վիկտորիա (ջրվեժ), վայրկյան, մումիա, քիմիա, օվկիանոս, անցյալ,միլիոն, Սոֆիա (քաղաք), չեմպիոն, Ֆրանսիա (քաղաք),քամելիոն, հայելի, նայել:


Վարժություն 2: լրացրեք բաց թողած տառերը
Մարիամ, Ասիա(աշխարհագրական անուն), հայելի, երեխայի, Սերգեյից, դղյակ, գնայի, բամյա, կրիա, վերարկույով, կարկաչուն (պատասխանում է ինչպիսի՞ հարցին), ղոփյուն (ի՞նչ հարցին է պատասխանում), Վիկտորյա (աղջկա անուն), Ֆրանսիա, Անգլիա, անասնաբույժ, ափսեից, արքային:

Posted in Մայրենի

Ա. Իսահակյան ՙՙՈվ է ապրում՚՚

Հարցեր և առաջադրանքներ:

2) Զրույցի մեջ գտի՛ր մեկ նախադասություն, որն արտահայտում է ստեղծագործության հիմնական ասելիքը:

Ես բախտավոր եմ, ես ապրում եմ հիմա:

3) Ինքդ ձևակերպի՛ր զրույցի գլխավոր միտքը:

Բարի և լավ արարքները միշտ հիշվում են և գնահատվում: Մարդն ապրում է և անմահ է իր արած բարի գործերով:

5) Քեզ համոզո՞ւմ է զրույցի ավարտը: Պատճառաբանիր պատասխանդ:

Այո, քանի որ իշխանը հասկացավ, որ կյանքում պետք չէ կռվել, պատերազմել, այլ կյանքի իմաստը լավ գործեր անելու մեջ է:

7) Այլ կերպ վերնագրի՛ր զրույցը:

Կյանքի իմաստը:

Posted in Մայրենի

Մշուշների շղարշի տակ…

Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ,
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:

Continue reading “Մշուշների շղարշի տակ…”
Posted in Մայրենի

Գործնական աշխատանք

1․Գտի՛ր բազմավանկ բառերը և վանկատի՛ր:

  • Ու-րագ, գույն, ա-շուն, ու-սու-ցիչ, դա-նակ, գետ, թաշ-կի-նակ, թըռ-չուն, այ-գե-պան,
    աս-տըղ, կը-րակ, փայտ, կի-րա-կի, ե-րե-խա-ներ, բան-ջա-րե-ղեն, սիրտ, օ-տա-րա-կան,
    հո-ղա-գործ, օ-դա-չու, գար-նա-նա-յին, հե-ռա-խոս, կա-ռա-պան, մուկ, մըկ-նիկ, շուն,
    շը-նիկ, փո-քըր, փոք-րիկ, հեր-թա-պահ, բա-նա-լի, կայծ, կա-յա-րան, Ե-րե-վան, ե-լակ,
    ե-ղա-նակ, սի-րա-սուն, վը-րան, խըն-դիր, բըռ-նակ, մըկ-րատ, գը-լուխ, խը-նձոր, բար-ձըր,
    շըր-ջան, թըխ-վածք, մը-թնել, թան-ձըր, պը-տույտ, մա-նըր, վա-գըր, սը-ղոց, նը-վեր, չը-մուշկ,
    պը-տուղ, թըմ-բուկ, բա-րե-վել, ե-րե-վալ, կա-րե-վոր, ա-րե-վա-շող, սե-վա-գիր, սեր-կե-վիլ,
    տե-րե-վա-թափ, Ի-ջե-վան, ան-ձրե-վա-նոց, թե-վա-վոր, ու-ղե-վոր, Սե-վան, շա-տըր-վան:

2․Գրել տրված բառերի հոմանիշները.
կառուցել-սարքել, լուսամուտ,֊պատուհան, քնել-ննջել, կարդալ-ընթերցել, դասատու-ուսուչիչ, գուրգուրել-շոյել, քաղցած-սոված, հոտավետ-բուրավետ , իմաստուն-գիտուն, ջանասեր-աշխատասեր, զվարթալ-,ուրախանալ  վճիտ-պարզ, երփներանգ-գույնզգույն, ճերմակ-սպիտակ, խիզախ-քաջ,  տապ-շոգ, աքլոր-աքաղաղ,  ըմպել-խմել։


Posted in Մայրենի

Համո Սահյան

Ձկնիկն առվին խուտուտ տվեց,
Եվ առուն՝ պարզ ու անբիծ
Քրքջալով ուշաթափվեց
Ու ձորն ընկավ քարափից…
Զարկվեց քարին, ուշքի եկավ,
Շուրջը նայեց կասկածով
Եվ մի կապույտ ժպիտ շուրթին՝
Ճամփա ընկավ դեպի ծով:

Continue reading “Համո Սահյան”
Posted in Մայրենի

Ը-ի ուղագրություն

Մեկընդմիշտ, համընդհանուր, լուսնկա, հոտնկայս, օրընդմեջ, հատընտիր, չընդունել, կընկնի, շրջակա, գնդացիր, առընթեր, անընդմեջ, մերթընդմերթ, օրըստօրե, անընկերասեր, չտեսնվել, կնկատի, կրնկակոխ, սրտամոտ, զուգընկեր, ընչաքաղց:

Posted in Մայրենի

Կոմիտասյան օրեր

1․ Ո՞վ է Կոմիտասը:  Համացանցում տեղեկություններ փնտրիր Կոմիտասի մասին, ուսումնասիրիր, քեզ հետաքրքրող մասերը տեղադրիր բլոգումդ:

Կոմիտասը հայ երաժշտութեան մեծ երախտաւոր՝ երգահան է, երգիչ, երաժշտագէտ, ազգագրագէտ, վարդապետ եւ ուսուցիչ, բանահաւաք, խմբավար, մանկավարժ, ժամանակակից հայկական դասական երաժշտութեան հիմնադիրն է։

Հայ եկեղեցական և ժողովրդական երաժշտության պատմության մեջ իր առանձնահատուկ տեղն ունի երաժշտագետ և երգահան Կոմիտաս վարդապետը։ Այս հանճարը մեր, որ հիմք դրեց հայ հոգևոր երաժշտությունը։ Կան անհատներ, ում անունն ու գործն ունեն աշակերտող առաքելություն, այսինքն՝ նրանց անունն ու գործը դառնում են տվյալ ազգի ինքնագիտակցության և ինքնության պարտադիր բաղադրիչը։ Չկա հայի ինքնություն և ինքնագիտակցություն առանց Կոմիտասի և Մաշտոցի։

Continue reading “Կոմիտասյան օրեր”
Posted in Մայրենի

Ստեփան Զորյան «Չալանկը» -մաս 2

2․

Երբ շատ կրկնեց այդ, հայրս է՛լ չհամբերեց. վեր կացավ. բարկացած և այս անգամ, առանց ուսերին մի բան գցելու, դուռը բաց արավ, դռան ետևը դրված ձեռնափայտը վերցրեց ու… շանը.

— Ա՛յ քեզ, քոսո՛տ անտեր։Շունը կլանչելով հեռացավ։ Հայրս նորից տուն եկավ, դուռը փակեց ու մտավ անկողին։— Կատաղել է, չի թողնում մարդ քնի։ Բայց հազիվ անկողին էր մտել՝ Չալանկը դարձյալ եկավ, դարձյալ դռնովը դիպավ ու կլանչեց։ Հայրս ուզում էր էլի բարկանալ, բայց այս անգամ մայրս խորհուրդ տվեց` վեր կենալ, տեսնել` ի՞նչ է պատահել։

— Էս շունն իսկի էսպես չի արել։ Չըլնի՞ գոմը գող է մտել,— կասկած հայտնեց նա։

— Ես կարծում եմ գել է տեսել, դրանից է փախչում,— ասաց հայրս, դժգոհ վեր կենալով ու հագնվելով։—- Եթե գող ըլներ` կհաչեր։ Շունը միայն գել տեսնելիս չի հաչում։— Դե որ էդպես է` հրացանը վերցրու,— խորհուրդ տվեց մայրս անհանգիստ։— Սոված գելեր կըլնեն…Հայրս այդպես էլ արավ. հագնվելուց հետո վերցրեց տան ակյունում կախված մեր հին թափանչան ու սկսեց վառոդ լցնել:

Continue reading “Ստեփան Զորյան «Չալանկը» -մաս 2”
Posted in Մայրենի

ՀՅՈՒՍՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Լյուսի տատիս իմացած հեքիաթներին վերջ չկար: Ահա դրանցից մեկը, որն ապացուցում է, թե հուսահատությունը պարզապես անհեթեթություն է: Այս պատմությունը հյուսնի մասին է, ով ապրել է հարյուրավոր տարիներ առաջ: Օրերից մի օր, տուն վերադառնալիս, ընկերներից մեկը կանգնեցնում է նրան և հարցնում.

Continue reading “ՀՅՈՒՍՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ”