Posted in Շրջակա միջավայր

Հետաքրքիր փաստեր շների մասին

  1. Շները կարողանում են հասկանալ մարդկային զգացողությունները: Շները միակ
  2. կենդանու տեսակն են, որ բացի մարդկանցից կարողանում են հասկանալ մեր զգացողությունը: Նրանց հերիք է մեկ հայացք, որպեսզի հասկանան դուք ուրախանում եք, բարկանում, թե տխրում: Նրանք ունակ են վերապրել մարդկանց հետ այն զգացողությունները, որը զգում է մարդը:
  3. Շան ոտքերը քրտնում են:
  4. Պարզվում է, շները նույնպես քրտնում են: Բայց այս ժամանակ մարդկանց քրտինքը արտազատվում է մարմնի ամբողջ մաշկով, իսկ շներինը ոտքերով: Դուք կարող եք համոզվել դրանում, ուսումնասիրելով շանը շոգ, ամառային եղանակին:
  5. Շները կարող են հիշել հարյուրավոր բառեր
  6. Միջին շունը այնքան հեշտ է սովորում, ինչպես երեխան և կարող է սովորել 200-ից մինչև 500 բառ: Ավելին շները կարող են սովորել մաթեմատիկայի հիմքերը, հաշվել և դասավորել թվերը ըստ աճման կարգի:
  7. Շան մարմնի ջերմաստիճանը ավելի բարձր է, քան մարդու մարմնի ջերմաստիճանը: Շան մարմնի միջին ջերամստիճանը 38,3-ից մինչև 39,4 °C է: Ավելի բարձր մարմնի ջերմաստիճանը գրավում է միջատների ուշադրությունը, այդ պատճառով շները ավելի հաճախ են  տառապում միջատների խայթոցներից, քան մարդիկ:
  8. Անձրևի ձայնը վնասակար է շան ականջներին:
  9. Շները չեն սիրում դուրս գալ անձրևի ժամանակ, ոչ թե, որ վախենում են թրջվելուց, այլ որ անձրևի աղմուկը վնասում է իրենց զգայուն ականջները:
  10. Շները կարողանում են տարբերել քաղցկեղը և ուրիշ հիվանդություններ:
  11. Եթե մարդու մոտ քաղցկեղ է, շաքարախտ, ընկնավորություն, նրա շունը կարող է լինել առաջինը, ով կիմանա դրա մասին:Collage_of_Nine_Dogs
Posted in Շրջակա միջավայր

Դդումի Օգտակար Հատկությունները

Դդմի պտղամիսը հարուստ է կենսանյութերով, վիտամիններով՝ E, A, C, D, F, PP, T եւ B խմբի: Պարունակում է կալցիում, կալիում, երկաթ, ֆտոր, ցինկ, պղինձ, ֆոսֆոր:

Continue reading “Դդումի Օգտակար Հատկությունները”

Posted in Շրջակա միջավայր

Թթվի բաղադրիչների օգտակար հատկությունները

Այսօր դպրոցում թթուդրիկի ծես էր, բոլորս թթու էինք պատրաստում: Թթվի բաղադրիչներն են տարբեր բանջարեղենները՝ ծաղկակաղամբ, կաղամբ, գազար, վարունգ, բազուկ, լոլիկ, կանաչի, նեխուր, սոխ, սխտոր, սև հատիկավոր պղպեղ և ամենակարևորը աղ:

Մենք գիտենք, որ բանջարեղենները շատ առողջարար են և հարուստ վիտամիններով: Նրանք իրենց վիտամինները թթվեցրած վիճակում  էլ չեն կորցնում: Բացի թթու պատրաստելը մենք նաև ուսումնասիրում ենք բանջարեղենների օգտակար հատկությունները: Քանի որ, թթուդրիկին ինձ հենց նեխուրն էր բաժին ընկել, ես ուզում եմ պատմել նեխուրի օգտակար հատկանիշների մասին:

ՆԵԽՈՒՐ

Նեխուրի ցողունները պարունակում են А, С, РР, վիտամիններ, В խմբի վիտամիններ, կալիում, կալցիում, ֆոսֆոր, օգտակար օրգանական թթուներ և սպիտակուցներ: Շնորհիվ կալիումի բարձր պարունակության, նեխուրը օգտակար է սրտանոթային համակարգի համար: Նրանում առկա եթերայուղերն ամրապնդում են իմունիտետը, որոնք նաև բարելավում են մարսողությունն ու ունեն հակաբորբոքային ազդեցություն: Այս բանջարեղենը կարգավորում է նյութափոխանակությունն ու օրգանիզմից դուրս է բերում ավելորդ աղերը: