Posted in Հորինուկ, Տեխնոլոգիա

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ ՄԱՐԴԻԿ ԴԴՈՒՄԻՑ ՀԱՄՈՎ ԲԱՆԵՐ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Դդումը մի օր մի անտառ է ընկնում: Նա այդ անտառում գտնում է իր ընկերներին և իրենց հետ խաղում է: Դդմիկը իր ընկերների հետ գնում է  տուն և միասին քաղցրավենիքներ են ուտում , իսկ գիշերը  փայտ են հավաքում, կրակ են վառում, խարույկի շուրջ երգեր են երգում: Նա պատմում է իր նոր ընկերներին թե դդումից մարդիկ ինչ քաղցրահամ ճաշատեսակ են պատրաստում: Եվ որ այդ անուշահամ ուտեստի համար ամենակլորիկ, ամենասիրուն դդումն են ընտրում, մեջը բրինձ, չիր ու չամիչ ու մեղր են լցնում և այդ ուտեստին ղափամա կոչում:

DDUM

Posted in Տեխնոլոգիա

Իմ դպրոցը առանց ցանկապատի

Առանց ցանկապատի շատ գեղեցիկ է, եթե մեր մոտ ցանկապատներ լինեին…

մենք դպրոցում բանտի պես  կլինեինք, Ճաղավանդակները  խանգարում են , որ  կենադանիները մեզ հետ ընկերանան: Մեր դպրոցը առանց ցանկապատի է: Այն շատ մաքուր և խնամված է:

ճաղավանդակ

Posted in Հորինուկ, Տեխնոլոգիա

Ձմեռ պապիկի կորած նվերը

Դավիթը ամանորից առաջ բոլոր երեխաների պես ձմեռ պապիկին նամակ էր գրել:Նա ձմեռ պապիկից խնդրել էր իր համար կարմիր ավտոմեքենա բերել: Նա խնամքով բոլոր երեխաների նվերները իր պարկի մեջ դրեց և ամանորի գիշերը սլացավ իր սահնակով նվերները բաժանելու:Երբ նա անցնում էր մութ անտառով, նվերներից մեկը՝ հենց Դվիթի նվերը ընկավ ձյան մեջ, քանի որ նա մոռացել էր կապել պարկը: Ձմեռ պապիկը այդպես էլ կորցրեց Դավիթի նվերը:

Դավիթը անհամբեր սպասում էր, երբ է ձմեռ պապիկը իր նվերը
բերելու: Ձմեռ պապիկը, երբ նկատեց կորցրել է նվերը, ստիպված ուրիշ նվեր բերեց Դավիթի համար: Դավիթը տխրեց, որովհետև ձմեռ պապիկը նրան բերել էր
աղջկա խաղալիք:

Posted in Հորինուկ, Տեխնոլոգիա

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԼՈՒՍԻՆ

Լինում են, չեն լինում երկու ընկեր են լինում: Նրանք որոշում են թռչել լուսին և վերևից նայել երկիր մոլորակը:

 

Երբ նրանք հասան լուսին, զարմացան, թե ինչքան շատ աստղեր կան ու ինչքան բարձր են հիմա նրանք երկրից: Նրանք, փորձեցին ծառ տնկել լուսնի վրա, որ տեսնեն կաճի այն: Բայց նրանք չգիտեին, որ ծառը չէր աճի, քանի որ լուսնի վրա օդ չկա: Իսկ բույսերը առանց օդի չեն աճում: