Posted in Uncategorized

ԹԵՍՏ 1

  1. քանի տասնյակ կա 958 թվի մեջ:

1. 5+

2. 95

3. 9

4. 58

2. Ընտրիր այն պատասխանը, որում XVI թիվը գրված է հնդկական թվանշաններով:

  1. 17
  2. 16+
  3. ԺՉ
  4. ԺԷ

3. Որքանով է 531 և 163 թվերի գումարը մեծ 163-ից

  1. 368-ով
  2. 163-ով
  3. 531-ով+
  4. 205-ով

4. Ընտրի այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն կսանաս ահնավասարություն. 6523 < 6*23

  1. 3
  2. 4
  3. 5
  4. 6+

5. Ընտրիր այն թվանշանը  որը տեղադրելով աստղանիշի փոխարեն ստացված թվերը դասավորած լինեն  նվազման կարգով:

7*5,765, *45

1)1

2)4

3)7+

4)8

Continue reading “ԹԵՍՏ 1”
Posted in Շրջակա միջավայր, Uncategorized

ՀՈՂԸ ԵՎ ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԸ

Հողի մասին խոսելիս կամ դրա հետ աշխատելիս շատ բան է անհրա­ժեշտ իմանալ: Իհարկե, բոլորս լավ գիտենք, որ բույսերի մեծ մասն աճում է հողում: Այստեղ հանդիպում են նաև շատ կենդանիներ: Հողում մեծաքա­նակ են տարբեր բակտերիաները և սնկերը: Իսկ ի՞նչ է հողը, ի՞նչ բաղա­դրություն ունի:

Հողը երկրագնդի մակերևույթի վերին բերրի շերտն է:

Հողում մոտ 50-60 սանտիմետր խորությամբ մի փոքր փոս փորելիս կարելի է նկատել հողի տարբեր շերտեր: Վերին շերտը մուգ գույ­նի է: Այստեղ են բույսերի արմատները: Հողի այս շերտը պարունակում է նաև տարբեր բույսերի և կենդանիների մնացորդներ: Այդ մնացորդները բակտերիաների և սնկերի օգնությամբ քայքայվում են, առաջանում է օր­գանական նյութերով հարուստ հումուս, որր հողին հաղորդում է մուգ գույն: Հողի ավելի խոր շերտերը բաց գույնի են, այս­տեղ քիչ է հումուսը:

Continue reading “ՀՈՂԸ ԵՎ ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԸ”
Posted in Uncategorized

Ստորակետ

2.  Գտնել նախադասության ենթակաները և ընդգծել:

Ա. Ծերունին մտավ լքված խրճիթը:

Բ. Կարինեն սիրում էր ճամփորդել:

Գ. Հավաքված կանանցից մի քանիսն մաքրում էին ձավարը:

Դ. Զորավարը հոգատար հայր էր:

2 .Կետադրեք նախադասությունները, ընդգծեք շաղկապները:

Փոքրիկ տղաները խաղում էին դրսում, իսկ աղջիկները տանն էին:

 Մարդիկ բակ դուրս եկան, երբ անձրևը կտրվեց:

Մայրիկը խիստ բարկացավ, ու Անահիտը հուզված լաց եղավ:

Continue reading “Ստորակետ”
Posted in Uncategorized

«Եղեգնուհի» 3-րդ մաս 13.04.2021

Ձուկը որ կերավ աղջիկը՝ փշերը տվավ նաժիշտներին և հրամայեց, որ ուտեն։ Նաժիշտները, գեղեցկանալու հույսով, կերան ձկան փշերը, բայց մեկ փուշ ազատվեց նրանց բերանից և, աղբի հետ պարտեզ ընկնելով, մի ծառ դառավ, մի զարմանալի և հրաշալի ծառ, մշտադալար։ Նրա ծաղիկների հոտից մարդ չէր կշտանում, իսկ պտուղն էր փունջ մարգարիտ։ Թագավորի որդին հիմա էլ այդ ծառին սիրահարվեց, նրա հովանու տակ հաստատեց իր բնակությունը և գիշեր-ցերեկ այնտեղից չէր հեռանում։

Բոշան գլխի ընկավ, որ այդ ծառը ձկան մնացորդից է առաջ եկել, շատ տխրեց և, ամենայն հնարք գործ դնելով՝ խաբեց թագավորին, թե մինչև ծառը չկտրե, որդին իրան չի սիրիլ, և քանի որ նա չի սիրիլ, ինքը միշտ տգեղ կմնա։

Հավատաց թագավորը և կտրել տվավ ծառը։ Բոշան այրեց ծառի բոլոր մասերը և ինքն իր մեջ հանգստացավ։

Continue reading “«Եղեգնուհի» 3-րդ մաս 13.04.2021”
Posted in Uncategorized

ԶՐՈՒՅՑՆԵՐ ԻՄ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԱՍԻՆ

Հետաքրքրական են նաև այն պատմությունները, որոնք մեր
բնակավայրերի մասին են։ Այդպիսի պատմությունները պարզում
են, բացատրում, թե ինչի հետ է կապված մեր բնակավայրի անունը
կամ որևէ այլ նշանավոր տեղանվան ծագումըժայռի, աղբյուրի, ձորի և այլն։ Նման պատմություններն անվանում են ավանդություններ, զրույցներ։ Ավանդությունները ոչ միայն բացատրում են տեղանունների, անձնանունների ծագումը, այլև պատմում են մեր ժողովրդի կյանքում տեղի ունեցած տարբեր ու հետաքրքրական դեպքերի մասին։ Օրինակ Զանգեզուրում գտնվող Մթնաձոր վայրի մասին
ավանդությունը մեզ տեղեկություն է տալիս, թե ինչպես է առաջացել այդ տեղանունը։

Continue reading “ԶՐՈՒՅՑՆԵՐ ԻՄ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԱՍԻՆ”
Posted in Uncategorized

Жила-была девочка . Её звали Ани. Училась она в школе. А школа была далеко-далеко, за лесом. Вот
взяла она портфель и пошла в школу. Шла-шла и вдруг
встретила зайку. Испугался заяц и спрятался под деревом — Не бойся меня, маленький, — сказала она. — Пойдём со мной. Будем вместе учиться. Обрадовался заяц и поскакал рядом.

Posted in Մաթեմատիկա, Uncategorized

Մաթեմատիկա

Վարժություն 225

ա) 585+585=1170

82844+7258=90102

Վարժություն 227

Հաշվի՛ր արտահայտության արժեքը:

ա)

99x(909-555)+7890: (3218-3188) +78×90=42329

909-555=354

3218-3188=30

7890:30=263

99×354=35046

78×90=7020

35046+263+7020=42329

Վարժություն 228

Աստղանիշերը փոխարինիր համապատասխան թվանշաններով:

ա) բ)

  4235                                                                     619

+ 3057                                                                +2641

37237                                                                 30987

44529                                                                 34247

Posted in Մայրենի, Uncategorized

ՙՙՄոզին՚՚ ժողովրդական հեքիաթ

Ես լսեցի մի քանի հեքիաթ և ամենից շատ ինձ դուր եկավ ՙՙՄոզին՚՚: Ինչպես մյուս հեքիաթներում, այստեղ նույնպես շատ էին կախարդկան բաներ: Ինձ դուր են գալիս նման հրաշքները, ինչպես օրինակ ոնց է պղինձը ոսկի դառնում, կամ մոզին՝ գեղեցիկ տղա:

Այս հեքիաթում մի հարուստ մարդ ու կին են լինում, շատ առատաձեռն, բայց երեխա չեն ունենում: Մի անգամ մի դերվիշ է նրանց տտուն գալիս և երեք խնձոր է տալիս կնոջը, որ մեկ օր հետո օրը մեկը ուտի, և 9 ամիս հետո նա տղա կունենա: Բայց կինը այքան է հմայվում խնձորներով, որ բոլորը միանգամից ուտում է և 9 ամիս հետո մի մոզի է ունենում: Չնայած, որ նա լացում ու անիծում է դերվիշին, բայց պահում մեծացնում է մոզիին: Երբ մոզին մեծանում է, մորը ասում է, որ գնա և թագավոր աղջկան ուզի իր համար: Եվ այսպես մայրը գնում է, ու երեք անգամ թագավորը ամեն տեսակ բարդ պահանջներ է դնում: Չնայած, որ կինը հուսահատ հետ է գալիս ամեն անգամ, բայց մոզին մորը հանգստացնում է և ասում ամեն անգամ, որ թագավորի պահանջները անհնարին չեն ու ամեն անգամ գիշերը քնում են, առավոտյան տեսնում ամեն բան պատրաստ:

Էսպես թագավորի աղջկա հետ ամուսնանում է մոզին, ու գիշերը պարզվում է, որ նա շատ գեղեցիկ տղա է դառնում, երբ մոզի կաշին հանում է մի կողմ դնում: Չնայած աղջիկը խնդրում է, որ նա էլ չհագնի այդ կաշին, տղան նրան չի լսում: Նրա կինը ստիպված թոնիրն է գցում և աայրում այդ կաշին: Հեքիաթը շատ լավ է ավարտվում: Հերոսները աղավնի են դառնում և գտնում իրար ծովի տակ ու միասին երջանիկ ապրում:

Posted in Uncategorized

Ավետիք Իսահակյան. Երգի հրապույրը

Մեզանից հազարավոր տարիներ առաջ, մեզնից շատ ու շատ հեռու՝ յոթ ծովերի մյուս ափում, կար մի աշխարհ: Այնտեղ ծաղիկներ կային, չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն՝ ժայռերի ու դաշտերի վրա, և նրանց անուշ հոտով լցվել էին այդ աշխարհի սարերն ու ձորերը: Այնտեղ աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես, որ թռչկոտում էին քարից քար՝ ծաղիկները համբուրելով: Բայց այնտեղ մադիկ չար էին ու անգութ:

Continue reading “Ավետիք Իսահակյան. Երգի հրապույրը”