Posted in English

Թարգմանել նախադասությունները

1.Իմ քույրիկը գիտի անգլերեն և ռուսերեն շատ լավ(very well).

My sister knows English and Russian very well.

2.Ես գիտեմ հետաքրքիր փաստեր շների մասին:

I know interesting facts about dogs.

3.Մեր ընտանիքը հավաքվում է հյուրասենյակում ամեն երեկո:

Every evening our family gathers in the living room.

4.Արամի հայրիկը հաճախ թերթ է կարդում կիրակի առավոտյան:

Aram’s dad often reads newspaper on Sunday morning.

5. Իմ փոքր քույրիկը ունի շատ խաղալիքներ և հաճախ խաղում է նրանցով(with them).

My little sister has many toys and often plays with them.

Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա

Վարժություն 361

Կազմի՛ր արտահայտություն՝ օգտագործելով փակագծեր և թվաբանական բոլոր գործողությունները, որի արժեքը լինի 500:

(2500:25)+(25×4)+(2×50)+400-200=500

Խնդիր 360

ա) Կան 11լ, 4լ և 3լ տարողությամբ դույլեր: 11լ տարողությամբ դույլը ամբողջությամբ լցված է ջրով, իսկ մյուս երկուսը դատարկ են: Ինչպես առանձնացնել 6լ ջուր մեկ դույլի մեջ:

Լուծում

Քայլ 1. Լցնել 11լ դույլից ջուրը 4լ տարողությամբ դույլի մեջ, որից հետո դույլում կմնա 7լ ջուր:

Քայլ 2. 4լ տարողությամբ դույլից լցնել ջուրը 3լ տարողությամբ դույլի մեջ, որից հետո դույլում կմնա 1լ ջուր:

Քայլ 3. 3լ տարողությամբ դույլը նորից դատարկել 11 լիտրանոց դույլի մեջ, կստացվի 10լ ջուր

Քայլ 4. 4 լիտրանոց դույլը մեջ մնացած 1լ ջուրը դատարկել 3 լիտրանոց դույլի մեջ

Քայլ 5. 10 լիտր մնացած ջրից 4լիտրանոց դույլը լցնել և արդյունքում կմնա 6 լիտր ջուր 11 լիտրանոց դույլի մեջ:

բ) Կան 11լ, 4լ և 3լ տարողությամբ դույլեր: 11լ տարողությամբ դույլը ամբողջությամբ լցված է ջրով, իսկ մյուս երկուսը դատարկ են: Ինչպես առանձնացնել 10լ ջուր մեկ դույլի մեջ:

Լուծում

Քայլ 1. Լցնել 11լ դույլից ջուրը 4լ տարողությամբ դույլի մեջ, որից հետո դույլում կմնա 7լ ջուր:

Քայլ 2. 4լ տարողությամբ դույլից լցնել ջուրը 3լ տարողությամբ դույլի մեջ, որից հետո դույլում կմնա 1լ ջուր:

Քայլ 3. 3լ տարողությամբ դույլը նորից դատարկել 11 լիտրանոց դույլի մեջ, կստացվի 10լ ջուր:

Posted in Մայրենի

ԴԱՐՁՎԱԾՔ

Կան բառակապակցություններ, որոնցում բառերն իրենց ուղիղ իմաստներով չեն հասկացվում, այլ միասին նոր՝ փոխաբերական իմաստով են արտահայտվում։ Այդպիսի բառակապակցությունները կոչվում են դարձվածքներ։

Առաջադրանք 1․

Յուրաքանչյուր տողի երկու բառակապակցություններից մեկը դարձվածք է․ գտի՛ր և դուրս գրիր։

Ոսկե ձեռքեր-ոսկե մատանի

Արջի որս-արջի ծառայություն

Գայլի ախորժակ-գայլի պոչ

Գիրք առնել-թև առնել

Գրիչ գտնել-լեզու գտնել

Հացը կտրել-ճանապարհ կտրել

Ափսե կոտրել-սիրտը կոտրել

Continue reading “ԴԱՐՁՎԱԾՔ”
Posted in Русский язык

Вместо точек вставьте глагол читать в нужной форме.


Модель: Я … текст. – Я читаю текст.

  1. Ты читаешь текст. 2. Он читает упражнение. 3. Она читает журнал. 4. Мы читаем газеты.
  2. Вы читаете слова. 6. Они читают книги.


Упражнение 2. Напишите, кто читает.

Модель: … читаю текст. – Я читаю текст.

  1. Ты читаешь текст. 2. Он читает упражнение. 3 Она читает журнал. 4. Мы
    читаем газеты. 5. Вы читаете слова. 6. Они читают книги.
Posted in Հայրենագիտություն

ԱՐՇԱԿՈՒՆԻՆԵՐ

Արտաշեսյաններից հետո Հայաստանը կառավարող հաջորդ
արքայատոհմը Արշակունիներն էին։


Արշակունյաց արքայատոհմը շատ նշանավոր թագավորներ է տվել. Տրդատ I,
Վաղարշակ, Տրդատ III Մեծ, Արշակ II, Պապ, Վռամշապուհ և ուրիշներ։  Երևանի փողոցներից մեկը, ի պատիվ հայ Արշակունի թագավորների, այդպես էլ կոչվում է` Արշակունյաց պողոտա։ Արշակունյաց արքայատոհմի կառավարման ժամանակաշրջանում շատ նշանավոր գործեր են կատարվել։ Այսպես, Վաղարշակ թագավորը հիմնադրել է Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքը, որն այսօր էլ կա։
Տրդատ III Մեծի օրոք Հայաստանում քրիստոնեությունը պետականորեն ընդունվեց որպես պաշտոնական կրոն։ Տրդատ Մեծի որդին`Խոսրով Կոտակը, Հայաստանի մեկ ուրիշ մայրաքաղաքի`Դվինի հիմնադիրը եղավ։
Նույն արքան է հիմնել նաև Խոսրովի անտառը, որ մինչև օրս էլ կա և
պահպանվում է որպես արգելոց։
Գառնիի տաճարը կառուցվել է Տրդատ I Արշակունու օրոք (66-88թթ.)։ Այն
նվիրված էր հայոց հեթանոսական Միհր աստծուն:

Continue reading “ԱՐՇԱԿՈՒՆԻՆԵՐ”
Posted in Մայրենի

Վ. Անանյան «Թուխիկը»

Հարցեր եվ Առաջադրանքներ

1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը եվ բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Նշանավոր-հայտնի

Գորշ-մուգ

Թուխ-ավելի մուգ

Խուզարկել-փնտրել

Ծերպեր-լեռան անցք

Թախանձել-խնդրել

Զառամել-ծերանալ

Քրթմնջալ-իրար մեջ խոսել:

2. Պատմվածքը բաժանի՛ր մասերի և վերնագրի՛ր յուրաքանչյուր մասը:

Ես պատմվածքը բաժանել եմ երեք մասի և վերնագրել՝

1. «Բժիշկն ու թուխիկը»

2.«Լավ ընկերները»

3. «Տխուր թուխիկը»

4. Բացատրի՛ր հետևյալ նախադասությունը՝ Քաղաքում ասելիք էր դարձել Թուխիկը:

Թուխիկը հայտնի էր դարձել:

5. Ո՞ր հատվածում է ավելի լավ երևում ագռավի հավատարմությունը:

Երբ բժիշկը մահանում է, գերեզմանում:

6. Նկարագրի՛ր Թուխիկին:

Թուխիկը բարի, հավատարիմ, գեղեցիկ, լսող, ընկերասեր, խելացի թռչուն էր:

7. Քո կարծիքով իրակա՞ն է այս պատմությունը:

Ես կարծում եմ, որ այո, իրական էր:

8. Գրի՛ր պատմություն՝ «Իմ սիրած կենդանին» վերնագրով:

Իմ սիրած կենդանին գերմանամուկն է: Ես տանը պահում եմ գերմանամուկ: Նա շատ փափուկ ձագուկ է, բայց երբեմն կծում է:: Նրա անունը դրել եմ ՙՁյունիկ, քանի որ նա ամբողջովին սպիտակ է: Ես ամեն օր կերակրում եմ նրան, որ ինձ չկծի և սոված չմնա: Նա իմ լավ ընկերն է:

Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա

Խնդիր 356

ա) Զբոսաշրջիկը քաղաքից դուրս եկավ ժամը 8:25-ին և քաղաք հասավ նույն օրվա ժամը

14:40-ին: Որքա՞ն ժամանակում  նա անցավ այդ ճանապարհը:

Դուրս եկավ-8:25-ին

Հասավ-14:40-ին

Որքան ժամանակում հասավ-?

Continue reading “Մաթեմատիկա”
Posted in Շրջակա միջավայր

Ծովեր և օվկիանոսներ

Երկրագնդի հսկայական ջրային տարածքը բաժանվում է օվկիանոսների: Դրանք հինգն են Հնդկական, Հյուսիսային սառուցյալ, Հարավային, Խաղաղ օվկիանոս, Ատլանտյան Օվկիանոս, որոնք իրար միացած են նեղուցներով և միասին կազմում են Համաշխարհային օվկիանոսը: Ամենամեծն ու փոթորկոտը Խաղաղ օվկիանոսն է: Տարօրինակ է, բայց պորտուգալացի ծովագնաց Մագելանի շուրջերկրյա ճամփորդության ընթացքում այս օվկիանոսը զարմանալիորեն հանդարտ է եղել, և ճանապարհորդն այն Խաղաղ է անվանել:

Continue reading “Ծովեր և օվկիանոսներ”
Posted in English

English

Ex. 7 page 27

Whose dog is this?

It’s Jane’s dog.

Whose cat is this?

It’s Pete’s cat.

Whose balloon is this?

It’s Jack’s balloon.

Whose book is this?

It’s Ann’s book.

Whose doll is this?

It’s Sally’s doll.

Whose toy is this?

It’s Mike’s toy.

Posted in Մայրենի

Վախթանգ Անանյան. Գիտնականը

1. Հետևյալ բառերն ու արտահայտությունները փոխարինի՛ր այլ բառերով և արտահայտություններով:

Դրմբացնել-զարկել խփել,

Մազեղեն մթերող գրասենյակ-աղվեսի մորթին վերցնող գրասենյակ

Խելքտ ինչ է կտրու՞մ-ի՞նչ ես կարծում

Հորել-Փորել և պահել

Continue reading “Վախթանգ Անանյան. Գիտնականը”