Posted in Հորինուկ

Խնդիր հորինուկներ

Հայտնի է, որ քառակուսու մի կողմը 8 սմ է: Որքա՞ն է քառակուսու պարագիծը:

P=8+8+8+8=32 սմ

Ուղղանկյան մի կողմը 13սմ է, մյուսը՝ 9: Գտնել ուղղանկյան պարագիծը:

P=13+13+9+9=42սմ

Որքա՞ն է ուղղանկյան մակերեսը, եթե նրա մի կողմը 7սմ է, իսկ մյուս կողմը 4սմ է:

S=7×4=28սմ

Posted in Լրացուցիչ կրթություն

Յոգայի Ժամ

Այսօր zoom հարթակում յոգայի առցանց դաս ունեցանք առավոտյան մեր դասարանի Վարուժանի մայրիկի հետ: Արդեն երկրորդ անգամն էր: Առաջին անգամ յոգայի դաս ունեցել էինք դպրոցում: Ես դասից հետո փորձեցի կրկնել մի քանի շնչառական վարժություններ և շարժումներ: Մենք ամրապնդեցինք մեր անցած անգամվա սովորած վարժությունները և նոր բաներ իմացանք Յոգայի պատմության մասին: Ինձ շատ հետաքրքիր էր իմանալ այդ ամենը: