Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա 19․04․2021

Վարժ․ 940

Դասավորել կոտորակները:

ա)  աճման կարգով:

3/17,    4/17,     6/17,    12/17,    15/17,     17/17:

Վարժ․ 941

Համեմտել:

ա) 3/5մ <4/5մ

բ)  7/10 կգ > 4/10 կգ:

Խնդիր 944

 4500լ  տարողությամբ ջրավազանը   ամբողջությամբ   լցված   էր   ջրով:   Այգեպանը   այդ   ջրի   2/3   մասը   օգտագործեց   այգին   ջրելու   համար:   Քանի՞   լիտր   ջուր   օգտագոծեց   այգեպանը   այգին   ջրելու    համար:

Լուծում

(4500:3) x 2 =3000լ

Պատ.՝ 3000լ  ջուր:

Posted in Մաթեմատիկա

Տանից-դպրոց. նախագիծ

Ընթացքը․Սովորողները   կհաշվարկեն իրենց տանից միչև դպրոց ճանապարհի երկարությունը, այն անցնելու տևողությունը՝ եթե հնարավարո է և մեքենայով և ոտքով:

Մեր տանից մինչև հարավային դպրոց 6 կմ է։ Ես դպրոց գնում եմ ամեն օր դպրոցի երթուղայինով։ Երթուղայինի վարորդը վարում է 75կմ/ժ արագությամբ։ Ոտքով հնարավոր է քայլել 1 ժամում 5կմ։ Այսպիսով որքա՞ն է տևում տանից-դպրոց ճանապարհը մեքենայով և ոտքով։

Լուծում

75 ։ 6 =12.5

6 ։ 5 = 1.2

Պատ․՝ 12․5 րոպեում ՝ մեքենայով, 1ժ 20 րոպեում՝ ոտքով։

Posted in Հայրենագիտություն

ՄԵՐ ԼԵԶՈՒՆ ՀԱՅԵՐԵՆՆ Է

Ուրիշ երկրներում եղե՞լ եք։ Պատկերացնենք, թե մենք որևէ այլ երկրում ենք։ Առաջինը, որ կնկատենք, այն է, որ այդ երկրում մարդիկ խոսում են մեզ համար անհասկանալի լեզվով։ Դա է պատճառը, որ մենք այդ լեզուն անվանում ենք օտար։ Սակայն նույն այդ լեզուն մայրենի է դրանով խոսող մարդկանց կամ այդ երկրի ժողովրդի համար։ Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր մայրենի լեզուն, որով նա խոսում է, գրում, հաղորդակցվում։ Ամենավաղ մանկությունից, երբ մարդն իր առաջին բառերն է արտասանում, սկսում է խո – սել այն լեզվով, որը ավելի ուշ նրա կողմից արդեն գիտակցվում է որպես մայրենի լեզու։ Սովորաբար հենց մայրենի լեզվով են մարդիկ մտածում, ստեղծագործում, աղոթում, թերթեր տպագրում, ռադիո-հեռուստատեսային հաղորդումներ վարում և այլն։ Հայերի մայրենի լեզուն հայերենն է։ Յուրաքանչյուր ժողովրդի, ազգի գլխավոր հատկանիշը, որով նա տարբերվում է մյուսներից, հենց նրա մայրենի լեզուն է։ Հայերենը ոչ միայն մեր մայրենի լեզուն է. հայերենը նաև Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական լեզուն է։

Continue reading “ՄԵՐ ԼԵԶՈՒՆ ՀԱՅԵՐԵՆՆ Է”
Posted in English

SEASONS

Winter is the beginning of a year. It is the coldest season of the year. Days are
short and nights are long in winter. It often snows in winter.
Nature wakes up in spring. It’s warmer in spring than in winter. Snow melts
and birds begin to sing. You can see small green leaves in trees and the first
flower of spring, the snowdrop.
Summer is the hottest season of the year. In summer days are longer and
nights are shorter than in spring.
Autumn has got a lot of colours. Leaves are yellow, brown and red in autumn. It’s
colder in autumn than in summer. It isn’t sunny in autumn. It often rains in autumn.
Nature is beautiful in winter and spring, summer and autumn.

Posted in Մայրենի

Ղ. Աղայան «Եղեգնուհին» 4-րդ մաս

Եղեգնուհին լսեց պառավի խոսքերը, տեսավ, որ գոհ է, սկսեց հազալ և կամաց-կամաց դուրս եկավ մութ անկյունից։ Պառավը որ տեսավ Եղեգնուհուն՝ մնաց հիացած։ Աղջիկը փաթաթվեց պառավին, համբուրեց նրա կուրծքից և ասաց.

― Դու ինձ մայր, ես քեզ աղջիկ…

― Շատ ուրախ կլինիմ,― ասաց պառավը,― բայց դու այնքան գեղեցիկ ես, որ կարծես հողեղեն չլինիս, երեսիցդ լույս է թափվում․ քանի որ դու կլինիս, էլ մեր տանը հարկավոր չի լինիլ ո՛չ ճրագ և ո՛չ կրակ։

Այս ասաց պառավը և սկսեց համբուրել աղջկանը, ինչպես մի սրբուհու, և հարցրեց, թե՝ ո՞վ է նա։

Continue reading “Ղ. Աղայան «Եղեգնուհին» 4-րդ մաս”
Posted in Շրջակա միջավայր

Բույսերի կառուցվածքն ու կենսագործունեությունը

220px-Illustration_Convallaria_majalis0

Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում, այստեղ բույսերը խնամքի առարկա են: Ի՞նչ է բնորոշ բույսերին:

Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որր գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատները լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերևները:

Continue reading “Բույսերի կառուցվածքն ու կենսագործունեությունը”
Posted in Մայրենի

Մարկ Տվեն «Թոմ Սոյերի արկածները»

Герман Мазурин - Том Сойер {German Mazurin - The Adventure of Tom ...

Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբա□տ զգաց: Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շա□աթվա տանջանքները դպրոցում: Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ. գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում: Թոմը պառկած մտածում էր:

Continue reading “Մարկ Տվեն «Թոմ Սոյերի արկածները»”
Posted in Երաժշտություն

Շախկր-շուխկր

Շախկր-շուխկր քամարս,

Բոյով-սոյով իմ յարս,

Շախկր-շուխկր քամարս,

Բոյով-սոյով իմ յարս:

Արի աղբեր կար անենք

Չար թշնամուն քար անենք:

Շախկր-շուխկր քամարս,

Բոյով-սոյով իմ յարս,

Շախկր-շուխկր քամարս,

Բոյով-սոյով իմ յարս:

Բացվելա մեր կարմիր վարդ

Մեր ցավերին ճար անենք:

Շախկր-շուխկր քամարս,

Բոյով-սոյով իմ յարս,

Շախկր-շուխկր քամարս,

Բոյով-սոյով իմ յարս:

Posted in Uncategorized

«Եղեգնուհի» 3-րդ մաս 13.04.2021

Ձուկը որ կերավ աղջիկը՝ փշերը տվավ նաժիշտներին և հրամայեց, որ ուտեն։ Նաժիշտները, գեղեցկանալու հույսով, կերան ձկան փշերը, բայց մեկ փուշ ազատվեց նրանց բերանից և, աղբի հետ պարտեզ ընկնելով, մի ծառ դառավ, մի զարմանալի և հրաշալի ծառ, մշտադալար։ Նրա ծաղիկների հոտից մարդ չէր կշտանում, իսկ պտուղն էր փունջ մարգարիտ։ Թագավորի որդին հիմա էլ այդ ծառին սիրահարվեց, նրա հովանու տակ հաստատեց իր բնակությունը և գիշեր-ցերեկ այնտեղից չէր հեռանում։

Բոշան գլխի ընկավ, որ այդ ծառը ձկան մնացորդից է առաջ եկել, շատ տխրեց և, ամենայն հնարք գործ դնելով՝ խաբեց թագավորին, թե մինչև ծառը չկտրե, որդին իրան չի սիրիլ, և քանի որ նա չի սիրիլ, ինքը միշտ տգեղ կմնա։

Հավատաց թագավորը և կտրել տվավ ծառը։ Բոշան այրեց ծառի բոլոր մասերը և ինքն իր մեջ հանգստացավ։

Continue reading “«Եղեգնուհի» 3-րդ մաս 13.04.2021”
Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա 13․04․2021

Խնդիր 868.

Միմյանցից 90 կմ հեռավորության վրա գտնվող երկու վայրերից իրար ընդառաջ դուրս եկան երկու ավտոմեքենա: Երբ նրանք հանդիպեցին, պարզվեց, որ առաջինը անցել է 1/5 մասը: Որքա՞ն ճանապարհ էր անցել նրանցից յուրաքանչյուրը մինչև հանդիպումը:

Լուծում

90 : 5=18

18×1=18

90 – 18 =72

Պատ.՝ առաջինը-18 կմ, երկրորդը 72կմ։

Continue reading “Մաթեմատիկա 13․04․2021”