Posted in Մայրենի

Գոյականի հոլովումը

Հայերենը ունի 7 հոլով:

Ուղղական ով, ինչ- տղա, սեղան

Սեռական ում, ինչի-տղայի, սեղանի

Տրական ում, ինչին-տղային, սեղանին

Հայցական ում, ինչը-տղային, սեղանը

Բացառական ումից, ինչից-տղայից, սեղանից

Գործիական ումով, ինչով-տղայով, սեղանով

Ներգոյական ում մեջ, ինչի մեջ կամ ինչում-տղայի մեջ, սեղանի մեջ կամ սեղանում

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

  1. Առանձնացրեք գոյականների վերջավորությունները և գոյականները գրեք ուղիղ ձևով: Մեքենա-յով, ավազ-ից, անտառ-ում քաղաք-ից, տառեր-ին, սեղան-ի, լուսամուտ-ից, մարդկանց-ով, երեխաներ-ի, գրչատուփ-ին, մատներ-ով, ստեղնաշար-ին:
  1. Փորձեք առանձնացնել վերջավորություն և ածանց ունեցող գոյականները:
    Գրքային, գրքից, մեքենայով, քաղաքից, անգլուխ, մսոտ, մսից, քաղաքային, յուղոտ, բախտից, անբախտ, գլխավոր, գլխով, մարմնին, անմարմին:
Վերջավորություն ունեցող գոյականներԱծանց ունեցող գոյականներ
Գրքից, քաղաքից, մսից, բախտիցԳրքային, քաղաքային
Մեքենայով, գլխովԱնգլուխ, անբախտ, անմարմին
մարմնինՄսոտ, յուղոտ

գլխավոր
  1. Բայերից ություն ածանցի միջոցով ստացեք գոյականներ:
    Լավանալ -լավություն, մեծանալ -մեծություն, թանկանալ-թանկություն, չորանալ-չորություն, բարձրանալ-բարձրություն, տաքանալ-տաքություն, գեղեցկանալ-գեղեցկություն, վատանալ-վատություն:
  2. Որոշեք, թե որ հոլովով են դրված հետևյալ գոյականները և մեկական օրինակ դուք ավելացրեք:
  3. Փողից -բացառական,  ձեռքով- գործիական, փշին -տրական, սրտում-ներգոյական, աչքի-սեռական, սեղանը-հայցական, դուռ- ուղղական, աղջկա-սեռական:
Unknown's avatar

Author:

Բարև Ձեզ: Բարի գալուստ իմ ուսումնական բլոգ: Ես Ալեքն եմ: Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի Հարավային դպրոցում, 3-րդ դասարանում: Ես շատ եմ սիրում իմ դպրոցը: Ես սիրում եմ նկարել, համակարգչային խաղեր խաղալ և հեծանիվ վարել:

Leave a comment