ԵրևանըՀայաստանի Հանրապետության մայրաքաղաքը և միաժամանակ ամենամեծ բնակավայրն է։ Երևանը աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է։ Գտնվում է Արարատյան դաշտով հոսող Արաքս գետի վտակ Հրազդան գետի ափին՝ ծովի մակարդակից 900-ից մինչև 1300 մետր բարձրության վրա։
Բնակչության քանակով, որը կազմում է 1,117 մլն (2010 թ.), Հայաստանի խոշորագույն քաղաքն է։ Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է 1918 թվականից և 13-րդն է Հայաստանի ողջ պատմության ընթացքում։
Երևանի անվանումը ծնունդ է առել ուրարտական Էրեբունի ամրոցի անվանումից, որից էլ սկիզբ է առել Երևան քաղաքը։ Երևանը 2.794 տարեկան է։ Երևանի ամենակենտրոնական և ամենամեծ պողոտաներից մեկը Մաշտոցի պողոտան է, իսկ ամենակարճ փողոցը՝ Մելիք Ադամյան փողոցն է։ Երևանով հոսում եմ Հրազդան և Գետառ գետերը։ Երևանում շատ են եկեղեցիները՝ Սուրբ Սարգիս մայր եկեղեցի, ՍԲ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Սուրբ Աստվածածին եկեղեցի, Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի և այլն։ Քաղաքում շատ են նաև զբոսայգիները․ «Օղակաձև» զբոսայգի, Անգլիական այգի, Մանկական այգի, Թումանյանի անվան այգի, Երևանի 2800-ամյակի այգի, «Հաղթանակ» զբոսայգի, Սիրահարների այգի, Բուսաբանական այգի և այլն։ Քաղաքում իմ ամենասիրած վայրերից է Կասկադ Համալիրը, որտեղ սիրում եմ զբոսնել, հեծանիվ քշել։
Հին ու նոր Երևանի տեսարարժան վայրերը ներկայացնում եմ պրեզենտացիայի տեսքով։




You must be logged in to post a comment.