Posted in Շրջակա միջավայր

ԱՅՑ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Այսօր մենք ընկեր Շուշանի և ընկեր Հասմիկի հետ գնացել էինք երկրաբանության թանգարան: Այնտեղ շատ կենդանիների կմախքներ տեսանք, ապարներ և այլ հետաքրքիր բաներ: Քանի որ առաջ թթվածինը ավելի շատ է եղել, այնտեղի փղի կմախքը հասնում էր համարյա առաստաղին և այդ փիղը ընդամենը 5 տարեկան էր:

Կային փղերի ատամները և որոշ մասերը, կային եղջերուների կոտոշներ, կային նաև այնպիսի կենդանիների կմախքներ որոնք դեռ բացահայտված չէին: Կային խեցիների տեսակներ, քարերի տեսակներ և ապարների տեսակներ: Կար մի ցուցակ որտեղ նկարված էին տարբեր ժամանակվա կենդանիներ: Մենք նաև դիտեցինք փղերի մասին ֆիլմ, այն շատ հետաքրքիր էր: Մենք այնտեղ ծանոթացանք ապարների, օգտակար հանածոների, անգին քարերի և այլ բաների: Շնորհակալություն ընկեր Շուշանին և ընկեր Հասմիկին հետաքրքիր օր անցկացնելու համար:

Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա 16․03․2021

Խնդիր 763

ա) Ավտոմեքենան առաջին 2 ժամում անցավ 80կմ/ժ արագությամբ, իսկ հաջորդ 2ժամում 20կմ/ժ-ով արագ: Որքան ճանապարհ անցավ ավտոմեքենան այդ 4 ժամում։

Լուծում

2×80=160 կմ

20+80=100 կմ/ժ

100×2=200 կմ

200+160=360 կմ

Պատ.՝ 360 կմ

Continue reading “Մաթեմատիկա 16․03․2021”
Posted in Մայրենի

Աղջկա խնդրանքը

Առաջադրանքներ

  1. Տեքստից դուրս գրեք 10 գոյական:

Ժամանակով, աղջիկ, արև, առավոտից, գնդով, վերջալույսը, մահճակալին, սարերի, ամռան, մարդիկ։

  • Դուրս գրեք մեկ բարդ բառ և նրա արմատներով ստացեք մեկական նոր բառ:

Վերջալույս- վերջավորություն, լուսավոր

  • Դուրս գրեք մայրամուտ, զմայլվել բառերի հոմանիշները:

Մայրամուտ -արևամուտ, զմայլվել -հիանալ

  • Կոչական ունեցող նախադասությունը դո՛ւրս գրեք:

-Սիրելի՛ արև, մարդկանց անձրև է պետք։

Posted in Հայրենագիտություն

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ

Սև և Կասպից ծովերի միջև,Կովկասյան լեռներից հարավ, կա մի «լեռնային կղզի», որն անվանում են Հայկական լեռնաշխարհ։Այն մեր պատմական հայրենիքն է: Շրջակա մյուս տարածքներից Հայկական լեռնաշխարհը տարբերվում է իր բարձր դիրքով։ Ծովի մակարդակից լեռնաշխարհի միջին բարձրությունը 1700 մ է։ Հայկական լեռնաշխարհից հարավ-արևելք ընկած է Իրանական բարձրավանդակը, իսկ հարավ Միջագետքի հարթավայրը։ Հայկական լեռնաշխարհի ամենահայտնի և ամենաբարձր լեռը Արարատն է 5165 մ բարձրությամբ. այն անվանում են նաև Մեծ Մասիս։ Երբ Արարատյան դաշտից նայում ենք Արարատին, նրանից արևմուտք, հորիզոնում, նշմարվում է կնոջ վարսերի պես ձգվող Հայկական Պար լեռնաշղթան։ Վերևից նայելիս Հայկական լեռնաշխարհը հիշեցնում է հզոր պարսպով շրջապատված միջնաբերդ։ Հյուսիսային պարիսպը Արևելապոնտական լեռներն են: Հարավային պարիսպը Հայկական (Արևելյան) Տավրոսի լեռներն են:Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասը անվանում են Հայկական բարձրավանդակ կամ միջնաշխարհ, որն ունի հեքիաթային գեղեցկություն:

Continue reading “ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ”
Posted in Շրջակա միջավայր

Ջերմաստիճան: Ջերմաչափ

եղ.jpg

Երբ առօրյայում օգտագործում ենք տաք, սառը բառերը, նախևառաջ նկատի ենք ունենում մեզ շրջապատող առարկաների, օդի. ջրի .տաք կամ սառը լինելու մեր զգացողությունը: Մեզ շրջապատող առարկաների, օդի, ջրի տաքության կամ սառնության չափը որոշվում է ջերմաչափով : Իսկ ի՞նչ է ջերմաչափը:

Ջերմաչափը բաղկացած է իրար մեջ տեղադրված երկու ապակե բարակ խողովակներից: Դրսի խողովակի ներքևի լայն մասը լցված է սնդիկով կամ գունավոր (հիմնականում կարմիր) սպիրտով, որի մեջ է գտնվում երկրորդ՝ բարակ խողովակի ծայրը:

Այժմ տեսնենք, թե ինչպես է չափվում օդի ջերմաստիճանը: Եթե օդը տաքանում է, ապա սնդիկը կամ սպիրտը նույնպես տաքանում են, ընդարձակվում և բարակ խողովակով վեր բարձրանում: Իսկ երբ օդը պաղում է, սնդիկի սյունը իջնում է ներքև: Ջերմաչափի արտաքին խողովակի ներսում տեղադրված սպիտակ թիթեղի վրա թվանշաններ և փոքրիկ գծիկներ կան:

Continue reading “Ջերմաստիճան: Ջերմաչափ”
Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա 16.03.2021

Վարժ. 743

Գծիր թվային ճառագայթ և նշիր տրված կոորդինատներով կետերը:

Խնդիր 752

ա) Կովը մեկ օրում ուտւմ է 20կգ  խոտ: Որքան խոտ է անհրաժեշտ անասնապահին  մեկ կովը մեկ  շաբաթ կերակրելու համար:

Լուծում

20×7=160 Պատ.` 160կգ:

Continue reading “Մաթեմատիկա 16.03.2021”
Posted in Մայրենի

Քննության նախապատրաստական աշխատանք

Առաջադրանքներ՝

  • Տեքստից դուրս գրեք մեկ բարդ բառ և առանձնացրեք դրա արմատները:

Հետաքրքրասեր -հետաքրքիր-ա-սեր

  • տեքստից դուրս գրեք երկու վերջածանցավոր բառ և այդ ածանցներով նոր բառեր կազմեք:

սպանության-հիմարության, խելոքության, հերոսության, երկարության

օգնությամբ -խիզախությամբ, բարությամբ, չարությամբ, տգիտությամբ

3. տեքստի 5-րդ նախադասությունը համառոտագրեք:

Սիմբան հեռանում է։

4. Օգտվելով տեքստից գրեք, թ եինչպիսին էր Սիմբան և ինչպիսին էին նրա ընկերները:

Սիմբան ուրախ ու հետաքրքրասեր էր և նաև խիզախ։

Ընկերները հավատարիմ էին։

Posted in Հայրենագիտություն

Երևան

ԵրևանըՀայաստանի Հանրապետության մայրաքաղաքը և միաժամանակ ամենամեծ բնակավայրն է։ Երևանը աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է։ Գտնվում է Արարատյան դաշտով հոսող Արաքս գետի վտակ Հրազդան գետի ափին՝ ծովի մակարդակից 900-ից մինչև 1300 մետր բարձրության վրա։

Բնակչության քանակով, որը կազմում է 1,117 մլն (2010 թ.), Հայաստանի խոշորագույն քաղաքն է։ Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է 1918 թվականից և 13-րդն է Հայաստանի ողջ պատմության ընթացքում։ 

Երևանի անվանումը ծնունդ է առել ուրարտական Էրեբունի ամրոցի անվանումից, որից էլ սկիզբ է առել Երևան քաղաքը։ Երևանը 2.794 տարեկան է։ Երևանի ամենակենտրոնական և ամենամեծ պողոտաներից մեկը Մաշտոցի պողոտան է, իսկ ամենակարճ փողոցը՝ Մելիք Ադամյան փողոցն է։ Երևանով հոսում եմ Հրազդան և Գետառ գետերը։ Երևանում շատ են եկեղեցիները՝ Սուրբ Սարգիս մայր եկեղեցի, ՍԲ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Սուրբ Աստվածածին եկեղեցի, Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի և այլն։ Քաղաքում շատ են նաև զբոսայգիները․ «Օղակաձև» զբոսայգի, Անգլիական այգի, Մանկական այգի, Թումանյանի անվան այգի, Երևանի 2800-ամյակի այգի, «Հաղթանակ» զբոսայգի, Սիրահարների այգի, Բուսաբանական այգի և այլն։ Քաղաքում իմ ամենասիրած վայրերից է Կասկադ Համալիրը, որտեղ սիրում եմ զբոսնել, հեծանիվ քշել։

Հին ու նոր Երևանի տեսարարժան վայրերը ներկայացնում եմ պրեզենտացիայի տեսքով։

Posted in English

Describing My Friend

M: Hi Alex, where are you going?

A: Hi! I am going to meet my friend, Robert. Do you know him?

M: Er… May be, but can you please describe him?

A: He is not so tall and not short. He has green eyes and short brown hair.

M: Has he got a brother?

A: No, he has got a little sister.

M: Is he thin or fat?

A: Oh, he isn’t thin. I will introduce you to Robert then. But now I must hurry.

M: OK Alex. Will be happy. See you later.

Posted in Շրջակա միջավայր

ԱՊԱՐՆԵՐ ՏՈՒՖ

Հայկական լեռնաշխարհը հանդիսանում է տուֆի մի ամբողջ հանքավայր: Այն աչքի է ընկնում ոչ միայն տուֆի առատությամբ, այլ նաև գունային բազմազանությամբ: Կարելի է հանդիպել վարդագույնից մինչև մուգ հրաբխագույնի երանգները: Տուֆի 28 երանգներից Հայաստանում տարածված են մանուշակագույնը, կարմիրը, նարնջագույնը, շագանակագույնը, վարդագույնը և սևը:

Հայկական տուֆ

Հայկական տուֆը բաժանվում է 5 հիմնական տեսակների՝

Continue reading “ԱՊԱՐՆԵՐ ՏՈՒՖ”