Posted in Մայրենի

Թեսթ 3

Ջանի Ռոդարի
Ջելսոմինոյի արկածները

Մի ան□ամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:

«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: – Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:

Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:

Continue reading “Թեսթ 3”
Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա 07.04.2021

Խնդիր 823.

A վայրից միևնույն ուղղությամբ միաժամանակ շարժվեցին երկու հեծյալ: Նրանցից մեկը անցել է 8 կմ/ժ արագությամբ, իսկ մյուսը՝ 10 կմ/ժ արագությամբ: Որքա՞ն կլինի նրանց միջև հեռավորությունը 3 ժ հետո:

Լուծում

8×3=24 կմ

10×3=30 կմ

30-24=6 կմ

Պատ.՝ 6 կմ

Continue reading “Մաթեմատիկա 07.04.2021”