Հայերենը ունի 7 հոլով:
Ուղղական ով, ինչ- տղա, սեղան
Սեռական ում, ինչի-տղայի, սեղանի
Տրական ում, ինչին-տղային, սեղանին
Հայցական ում, ինչը-տղային, սեղանը
Բացառական ումից, ինչից-տղայից, սեղանից
Գործիական ումով, ինչով-տղայով, սեղանով
Ներգոյական ում մեջ, ինչի մեջ կամ ինչում-տղայի մեջ, սեղանի մեջ կամ սեղանում
ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
- Առանձնացրեք գոյականների վերջավորությունները և գոյականները գրեք ուղիղ ձևով: Մեքենա-յով, ավազ-ից, անտառ-ում քաղաք-ից, տառեր-ին, սեղան-ի, լուսամուտ-ից, մարդկանց-ով, երեխաներ-ի, գրչատուփ-ին, մատներ-ով, ստեղնաշար-ին:
- Փորձեք առանձնացնել վերջավորություն և ածանց ունեցող գոյականները:
Գրքային, գրքից, մեքենայով, քաղաքից, անգլուխ, մսոտ, մսից, քաղաքային, յուղոտ, բախտից, անբախտ, գլխավոր, գլխով, մարմնին, անմարմին:
| Վերջավորություն ունեցող գոյականներ | Ածանց ունեցող գոյականներ |
| Գրքից, քաղաքից, մսից, բախտից | Գրքային, քաղաքային |
| Մեքենայով, գլխով | Անգլուխ, անբախտ, անմարմին |
| մարմնին | Մսոտ, յուղոտ |
| գլխավոր |
- Բայերից ություն ածանցի միջոցով ստացեք գոյականներ:
Լավանալ -լավություն, մեծանալ -մեծություն, թանկանալ-թանկություն, չորանալ-չորություն, բարձրանալ-բարձրություն, տաքանալ-տաքություն, գեղեցկանալ-գեղեցկություն, վատանալ-վատություն: - Որոշեք, թե որ հոլովով են դրված հետևյալ գոյականները և մեկական օրինակ դուք ավելացրեք:
- Փողից -բացառական, ձեռքով- գործիական, փշին -տրական, սրտում-ներգոյական, աչքի-սեռական, սեղանը-հայցական, դուռ- ուղղական, աղջկա-սեռական:



You must be logged in to post a comment.