Posted in Մայրենի, Տեխնոլոգիա

ԱՌԱԿՆԵՐ

Agravn u axvesyԱգռավն ու աղվեսը
Խնկո Ապեր

Բախտի բերմամբ, թե պատահմամբ ագռավը պանրի կտոր է գտնում: Առնում է կտուցը, նստում է ծառին: Աղվեսը տեսնում է ագռավին և որոշում է պանիրը խլել: Սկսում է գովաբանել ագռավին: Հրեշտակ է կոչում, աչքերը գովում, թևերը: Ասում է, որ այդպիսի գեղեցիկ թռչունը պիտի որ շատ գեղեցիկ ձայն ունենա: Խնդրում է, որ ագռավը երգի իր համար: Ագռավը անուշ խոսքերից հարբած ու հաճոյախոսությամբ գերված, բացում է կտուցը, որ երգի: Պանիրը վայր է ընկնում: Աղվեսը վերցնում է պանիրը և փախչում:
Ժլատը
Ժլատը
Եզոպոս
Մի ժլատ մարդ իր ամբողջ ունեցվածքը փող դարձրեցձուլածո ոսկի առավթաղեց պատի տակԱմեն օր գալիս նայում էր ու գնում իր բանինՄոտակայքում աշխատող մարդկանցից մեկը տեսավոր սա ամեն օր գալիս-գնում էգլխի ընկավթե ինչն ինչոց է ու ոսկին գողացավ: Երբ ժլատը եկավտեսավ դատարկ տեղըվայ-վույ դրեց ու սկսեց մազերը փետելՄի մարդ տեսավ նրա հուսահատությունըեղելությունն իմացավ ու ասաց. «Իզուր ես տխրումոսկու տեղը մի քար դիր և պատկերացրուոր ոսկի էմեկ էդու նրանից չէիր օգտվում»:

Axavnin ev mrjyuny

Աղավնին և մրջյունը
 Ժան Լաֆոնտեն
Աղավնին մոտենում է առվակին, որպեսզի ջուր խմի և տեսնում է ջրի մեջ հայտնված մրջյունին: Աղավնին խոտի կտոր է նետում նրան, և մրջյունը բռնվելով դրանից փրկվում է: Առվակի մոտ հայտնվում է հրացանով մի մարդ: Նշան է բռնում, որ կրակի աղավնուն: Սակայն մրջյունը կծում է նրա ոտքը և աղավնին կարողանում է փախչել:
 Եզն եվ ձին
Եզն և Ձին
Վարդան Այգեկցի

«Եզը և ձին խոսեցին միմյանց հետ։ Եզն ասաց. -Դու ո՞վ ես կամ ինչի՞ պետք ես։ Ձին ասաց. -Ես ձի եմ և ինձ թագավորները, իշխանները և պարոնները զարդարում են ոսկով, արծաթով և բազմում են ինձ վրա։ Եզն ասաց. -Ամբողջ աշխարհի բարեկեցությունն եմ ես, որովհետև ես եմ վաստակում և չարչարվում և հոգնում և ապա դու և քո թագավորն ուտում եք։ Եվ բոլոր մարդիկ ուտում են իմ վաստակը և եթե չվաստակեմ, դու էլ քո թագավորն իսկույն կմեռնեք։ Եվ դու երախտամոռ մի լինիր»:

 

Աղվեսն ու հովազը
Եզոպոս

Աղվեսն ու հովազը

Աղվեսն ու հովազը վիճեցին, թե իրենցից ով է ավելի գեղեցիկ: Հովազը պարծեցավ իր նախշավոր մորթիով, բայց աղվեսը նրան պատասխանեց.

— Ես քեզանից շատ ավելի գեղեցիկ եմ, քանի որ ոչ թե մարմինս է նախշուն, այլ հոգիս է ճարտար ու ճկուն:

Առակս ցուցանե, որ խելքի նրբությունը մարմնի գեղեցկությունից լավ է:

Безымянный

Եզոպոս

Աղվեսն ու խաղողը

Քաղցած աղվեսը տեսավ խաղողի վազը` կախ ընկած ողկույզներով, և ուզեց դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Եվ հեռանալով` ինքն իրեն ասաց. «Դեռ խակ է»:

Այսպես էլ որոշ մարդիկ, երբ հաջողության չեն հասնում, քանի որ ուժ ու կարողություն չունեն, մեղքը գցում են պայմանների վրա:

Unknown's avatar

Author:

Բարև Ձեզ: Բարի գալուստ իմ ուսումնական բլոգ: Ես Ալեքն եմ: Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի Հարավային դպրոցում, 3-րդ դասարանում: Ես շատ եմ սիրում իմ դպրոցը: Ես սիրում եմ նկարել, համակարգչային խաղեր խաղալ և հեծանիվ վարել:

Leave a comment