Posted in Հորինուկ, Մայրենի

Մի անգամ դպրոցում

Իմ դպրոցը

Մեր դպրոցի բակում շատ ծառեր կան: Մենք հաճախ ենք դուրս գալիս ու վազվզում բակում, նստում ծառերի հովին:

Մի անգամ ես դուրս եկա դասամիջոցին և պատահաբար լսեցի ծառերի զրույցը: Նրանք շշուկով էին խոսում, բայց ես կարողացա հասկանալ նրանց: Ծառերը խոսում էին իրենց երզանքների մասին: Նրանցից մեկը ասում էր, որ երազում է ամենաբարձր ծառը լինել: Մյուսը երազում էր ամենաշատ տերևները ունենալ, որ երեխաները խաղան իր ճյուղերի հովի տակ: Ամենափոքր ծառն էլ երազում էր շատ բերք տալ: Զարմացել էի, որ ծառերն էլ ունեն երզանքներ, որ նրանք էլ են խոսում: Վազեցի ընկերներիս մոտ, պատմեցի թե ինչ եմ լսել, բայց ոչ ոք ինձ չհավատաց: Բոլորով վազեցին դուրս, մոտեցան ծառերին, բայց բացի տերևների խշշոցից ոչինչ չէր լսվում: Նրանք կարծեցին ինձ թվացել է, իրականում ծառերը խոսել ու երազել չգիտեն: Բայց ես հո գիտեմ, որ լսել եմ: Նրանք իմ հետ էին միայն խոսում…

Unknown's avatar

Author:

Բարև Ձեզ: Բարի գալուստ իմ ուսումնական բլոգ: Ես Ալեքն եմ: Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի Հարավային դպրոցում, 3-րդ դասարանում: Ես շատ եմ սիրում իմ դպրոցը: Ես սիրում եմ նկարել, համակարգչային խաղեր խաղալ և հեծանիվ վարել:

Leave a comment