
Վան Գոգն աշխարհի հայտնի և սիրված արվեստագետներից մեկն է: Չնայած նա իր կյանքի ընթացքում հայտնի չէր, փառքը վրա հասավ մահից հետո:
- Ընդամենը տասը ստեղծագործական տարի
Հանրահռչակ նկարիչը, ում նկարներն այսօր վաճառվում են տասնյակ միլիոնավոր դոլարներով, կերպարվեստով զբաղվել է ընդամենը 10 տարի (իր կյանքի վերջին տարիները):
2. Նրանից առաջ ևս եղել է Վան Գոգ․ դա իր եղբայրն էր: Նրա մահից հետո ծնվել է Վան Գոգ երկրորդը։
3. Յուղաներկերով արված նկարներից շատերը նկարել է իր կյանքի վերջին 2 տարում:
4. Քանի որ գումար չուներ բնորդներ վարձելու, բնորդներ էին դառնում ծաղիկները, դաշտերը, երբեմն էլ՝ հենց ինքը:
5. Ի սկզբանե նա իր հոր նման պետք է դառնար հոգևոր հովիվ։
6. Իր կյանքի ընթացքում վաճառել է միայն մեկ նկար՝ «Կարմիր որթատունկերն Առլում»։

7. Իր կյանքի ընթացքում նա 2100-ից ավել նկար է նկարել, որից 860-ը յուղաներկերով է արված:
8. Նկարչի ամենամոտ մարդը եղել է եղբայրը՝ Տեոն, ով շարունակ հոգ է տարել, որ Գոգը զբաղվի իր սիրած գործով։
9. Վան Գոգի կտրած ականջի մասին բավականին կարծիքներ կան, սակայն իրականում նա վիճել է իր ընկերոջ հետ, որից հետո փորձել նրան վնասել, սակայն չկարողանալով վնաս հասցնել ընկերոջը՝ Գոգենին, հետ է դարձել տուն և կտրել ականջը։ Բայց, թե ինչու, անհայտ է։
10. Հանելուկային մահը
Վան Գոգը կյանքից հեռացել է ընդամենը 37 տարեան հասակում: Մինչև հիմա միանշանակ տեղեկություն չկա նրա մահվան մասին: Մահացել է կրծքին ստացած վնասվածքի պատճառով, շատ արյուն կորցնելուց: Վնասվածքն ստացել է իր մոտ եղած զենքից, բայց մինչև հիմա էլ պարզ չէ` դա ինքնասպանությո՞ւն էր, թե՞ դիտավորյալ սպանություն: Վան Գոգի վերջին խոսքը՝ «Թախիծը հավերժ է»:
One thought on “10 փաստ Վան Գոգի մասին”