Posted in Մայրենի

Համո Սահյան

Ձկնիկն առվին խուտուտ տվեց,
Եվ առուն՝ պարզ ու անբիծ
Քրքջալով ուշաթափվեց
Ու ձորն ընկավ քարափից…
Զարկվեց քարին, ուշքի եկավ,
Շուրջը նայեց կասկածով
Եվ մի կապույտ ժպիտ շուրթին՝
Ճամփա ընկավ դեպի ծով:

Հարցեր և առաջադրանքներ

  • Արձակ պատմիր բանաստեղծությունը:

Երբ ձկնիկը առվին խուտուտ տվեց, առուն քրքջալով ծիծաղեց ու քարափից ձորն ընկավ: Հետո նա նորից ուշքի եկավ, ժպտաց, շուրջը նայեց և նորից շտապեց դեպի ծով:

  • Ինչպիսի՞ն էր առուն. պատմիր նրա մասին:

Առուն պարզ ու անբիծ էր, ծիծաղկոտ, մի փոքր չարաճճի, երբեմն կասկածոտ, բայց ժպտերես:

  • Հորինիր վերնագիր բանաստեղծության վերաբերյալ:

ՙՙԱռուն ու ձկնիկը՚՚

  • Ինչպե՞ս կնկարազարդիր բանաստեղծությունը, պատմիր:

  • Հորինիր երկխոսություն ձկնիկի և առվի միջև:

-ՈՒ՞ր ես շտապում այդպես,առվա՛կ, -հարցնում է ձկնիկը:

-Գնում եմ ջրեմ դաշտերն ու արտերը, որ չչորանան, ու բերք տան աշնանը,- պատասխանում է առուն:

-Իսկ ինձ կտանե՞ս քո հետ,-խնդրում է ձկնիկը:

-Իհարկե կտանեմ: Միասին ճանապարհը հեշտ կանցնենք:

Unknown's avatar

Author:

Բարև Ձեզ: Բարի գալուստ իմ ուսումնական բլոգ: Ես Ալեքն եմ: Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի Հարավային դպրոցում, 3-րդ դասարանում: Ես շատ եմ սիրում իմ դպրոցը: Ես սիրում եմ նկարել, համակարգչային խաղեր խաղալ և հեծանիվ վարել:

Leave a comment