Posted in Հայրենագիտություն

Առասպել Դավթի քարի մասին

Սասունցի Դավիթը հայկական ժողովրդական էպոսի գլխավոր հերոսն է: Նա աչքի էր ընկնում առասպելական ուժով, որը ժառանգել էր հորից՝ Մեծ Մհերից, իսկ նրա հայրը՝ իր հորից՝ Սանասարից, որը գերբնական ծագում ուներ. ծնվել էր Կաթնաղբյուրի ջրից: Նրա մայրը՝ Ծովինարը ծարավ էր զգացել և Կաթնաղբյուրի ջրից մի բուռ լիքը ու մի կիսատ բուռ խմել էր և հղիացել: Լիքը բռից ծնվել էր Սանասարը, որն ավելի ուժեղ էր, իսկ կիսատ բռից՝ Բաղդասարը: Հորեղբայրը մանուկ ժամանակ Դավթին հոտաղ էր դարձրել: Երբ առավոտյան աղջամուղջը տարրալուծվում էր, և սկսում էին տարորոշվել սարերի կատարները, նա հոտը քշում էր դեպի ուղղաձիգ լեռների կանաչապատ լանջերը: Նստում էր քարին, նայում էր չորս կողմն ու հիանում փթթուն, բերրի ծառաստաններով: Ձեռքն էր առնում հովվական սրինգն ու ողջ օրը նվագում: Մի անդորր ու խաղաղ օր հանկարծ մի հողմ սկսվեց: Մրրկաբաշ քամին արմատախիլ արեց ժայռին աճած կաղնին: Ժայռաբարձունքին ցցված քարը ծառի հետ միաժամանակ պոկվեց ու սկսեց գահավիժել ցած: Ներքևում կանայք ու երեխաներն էին՝ ով աշխատում էր, իսկ ով խաղում: Դավիթը իսկույն վազեց դեպի ստորոտը, կանգնեց քարին ընդդիմակաց և հուժկու բազուկներով կասեցրեց ապառաժի ընթացքը: Լեռան ստորոտին ընկած ժայռաբեկորն այդ օրվանից կոչվեց «Դավթի քարը»:

Continue reading “Առասպել Դավթի քարի մասին”
Posted in Մայրենի, Uncategorized

ՙՙՄոզին՚՚ ժողովրդական հեքիաթ

Ես լսեցի մի քանի հեքիաթ և ամենից շատ ինձ դուր եկավ ՙՙՄոզին՚՚: Ինչպես մյուս հեքիաթներում, այստեղ նույնպես շատ էին կախարդկան բաներ: Ինձ դուր են գալիս նման հրաշքները, ինչպես օրինակ ոնց է պղինձը ոսկի դառնում, կամ մոզին՝ գեղեցիկ տղա:

Այս հեքիաթում մի հարուստ մարդ ու կին են լինում, շատ առատաձեռն, բայց երեխա չեն ունենում: Մի անգամ մի դերվիշ է նրանց տտուն գալիս և երեք խնձոր է տալիս կնոջը, որ մեկ օր հետո օրը մեկը ուտի, և 9 ամիս հետո նա տղա կունենա: Բայց կինը այքան է հմայվում խնձորներով, որ բոլորը միանգամից ուտում է և 9 ամիս հետո մի մոզի է ունենում: Չնայած, որ նա լացում ու անիծում է դերվիշին, բայց պահում մեծացնում է մոզիին: Երբ մոզին մեծանում է, մորը ասում է, որ գնա և թագավոր աղջկան ուզի իր համար: Եվ այսպես մայրը գնում է, ու երեք անգամ թագավորը ամեն տեսակ բարդ պահանջներ է դնում: Չնայած, որ կինը հուսահատ հետ է գալիս ամեն անգամ, բայց մոզին մորը հանգստացնում է և ասում ամեն անգամ, որ թագավորի պահանջները անհնարին չեն ու ամեն անգամ գիշերը քնում են, առավոտյան տեսնում ամեն բան պատրաստ:

Էսպես թագավորի աղջկա հետ ամուսնանում է մոզին, ու գիշերը պարզվում է, որ նա շատ գեղեցիկ տղա է դառնում, երբ մոզի կաշին հանում է մի կողմ դնում: Չնայած աղջիկը խնդրում է, որ նա էլ չհագնի այդ կաշին, տղան նրան չի լսում: Նրա կինը ստիպված թոնիրն է գցում և աայրում այդ կաշին: Հեքիաթը շատ լավ է ավարտվում: Հերոսները աղավնի են դառնում և գտնում իրար ծովի տակ ու միասին երջանիկ ապրում: