Երկրագնդի վրա շուրջ 2 հազար տարբեր ժողովուրդներ են ապրում, որոնք խոսում են տարբեր լեզուներով, տարբեր վարք ու բարք և սովորույթներ ունեն: Պատկերացրե ք, թե Երկրի վրա բոլորը, ամեն ինչ միանման են: Լա՞վ կլինի, թե՞ վատ: Աշխատեք խմբերով ե փորձեք մտածել
ա) Ինչո՞վ լավ կլիներ, եթե Երկրի վրա ամեն ինչ միանման լիներ:
Եթե աշխարհի վրա բոլորը միանման լինեին, ապա բոլոր մարդիկ մեկ լեզվով կխոսեին, և բոլորս իրար կհասկանաինք։ Եվ եթե մի երկիր լիներ, էլ մարդիկ չէին պատերազմի միմյանց դեմ։ Զինվորները չէին զոհվի իրենց երկրի սահմանները պահպանելու համար։ Դրա կարիք չէր լինի։ Խաղաղություն կլիներ և բոլորը կսիրեին իրար։ Նաև մարդիկ ազատ կճանապարհորդեին աշխարհի ցանկացած կողմ, հեշտ կլիներ ճամփորդելը։
բ) Ինչո՞վ լավ չէր լինի, եթե Երկրի վրա ամեն ինչ միանման լիներ: Քննարկելու ենք դասարանում:
Տարբեր ազգեր տարբեր մշակույթներ ունեն, և եթե ամեն ինչ նույնը լիներ, ապա շատ անհետաքրքիր կլիներ, մենք բազմազան մշակույթ, սպորտաձև, պարարվեստ ու երգարվեստ չէինք ունենա։