Posted in Մայրենի

Մշուշների շղարշի տակ…

Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ,
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:

Հարցեր և առաջադրանք

  • Ինչպես ես հասկանում հետևյալ պատկերը.
  1. Մշուշների շղարշի տակ… /մառախուղով ծածկված
  2. Ամպը լեզուն կուլ է տվել…/ ամպը չի կարողանում գոռալ, որոտալ
  3. Ցերեկն էլ է ցրտից կծկվել…/ անգամ ցերեկը ցուրտ է
  • Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած պատկերը:

Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:

  • Բացատրիր վարդագույնով նշված բառերը:

Մշուշների շղարշ-մառախուղով, ամպով ծածկված

խաշամ-ծառերից թափված չոր տերևները

որոտալ-ամպը գոռալ

Կարդալիս՝

  1.  ի՞նչ գույներ ես տեսնում,

Կարդալիս տեսնում եմ աշնան գույներ՝ ոսկեգույն, շագանակագույն, դեղին:

  1.  ի՞նչ ձայներ ես լսում:

Կարդալիս լսում եմ քամու սուլոց, ամպի գոռոց, տերևների խշշոց:

Unknown's avatar

Author:

Բարև Ձեզ: Բարի գալուստ իմ ուսումնական բլոգ: Ես Ալեքն եմ: Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի Հարավային դպրոցում, 3-րդ դասարանում: Ես շատ եմ սիրում իմ դպրոցը: Ես սիրում եմ նկարել, համակարգչային խաղեր խաղալ և հեծանիվ վարել:

One thought on “Մշուշների շղարշի տակ…

Leave a comment