Posted in Մայրենի

Առյուծը, աղվեսը և մուկը:

Ես լսեցի 4 հեքիաթներն էլ, բայց ամենից շատ ինձ դուր եկավ ՙՙԱռյուծը, աղվեսը և մուկը՚՚:

Մի օր առյուծը նստած տան դիմաց տեսնում է, թե ինչպեսե է աղվեսը անցնում և չի բարևում: Երբ հարցնում է, թե ինչ է պատահել, աղվեսը պատասխանում է, որ սոված է և երեք օր ոչինչ չի կերել, նրա ուժը պակասել է: Առյուծը օգնում է նրան, առաջարկում է դառնալ իր տնպահը: Արյուծը գնում է ամեն օր որսի, իսկ աղվեսը տունն է մաքրում: Առյուծը բերում է մի խոյ և աղվեսին ասում է, որ ուտի իր հետ: Ինքը ուտում է դմակը, սիրտն ու թոքերը, իսկ աղվեսին տալիս է աղիքները, ոսկորները: Բայց Աղվեսը նեղանում է, քանի որ առյուծը իրեն մսից չտվեց: Եվ կամաց-կամաց չարությամբ է լցվում առյուծի հանդեպ:

Եվ մի օր պատժում է առյուծին: Երբ առյուծը գալիս է տուն աղվեսը ասում է, որ չգիտի, թե որքան ուժ ունի առյուծը և առաջարկում է խոյի աղիքներով կապել առյուծի ձեռքերը, որպեսզի տեսնի, թե նա կարող է կտրել: Առյուծը համաձայնվում է: Աղվեսը կապում է թաթերը և հեռանում: Երեք ժամ անց առյուծը չի կարողանում կտրել և մռնչում է ցավից: Մուկը լսում է և գալիս առյուծի մոտ, ուզում է օգնել նրան: Կրծում է աղիքները և արձակում առյուծին: Որպես շնորհակալություն առյուծը մի ոչխար է բերում մկանը և հեռանում:

Unknown's avatar

Author:

Բարև Ձեզ: Բարի գալուստ իմ ուսումնական բլոգ: Ես Ալեքն եմ: Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի Հարավային դպրոցում, 3-րդ դասարանում: Ես շատ եմ սիրում իմ դպրոցը: Ես սիրում եմ նկարել, համակարգչային խաղեր խաղալ և հեծանիվ վարել:

One thought on “Առյուծը, աղվեսը և մուկը:

Leave a comment