Posted in Շրջակա միջավայր

Հյուսիսային Ամերիկա

Մեծությամբ 3-րդ մայրցամաքն է: Այնտեղ կա 3 խոշոր պետություն՝ ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա: Հյուսիսային Ամերիկա մայրցամաքը ներառում է Կանադան, ԱՄՆ-ը, Կարիբյան ծովի կղզիները և Կենտրոնական Ամերիկայի երկրները, որոնք ցամաքի նեղ շերտով ձգվում են Միացյալ Նահանգների և Հարավային Ամերիկայի միջև:

Այս խոշոր մայրցամաքում ավելի քան 20 երկիր կա, Կանադայից` աշխարհի երկրորդ մեծագույն երկրից մինչև մանր կղզիներ, ինչպիսիք են Գրենադան և Սենթ Լուսիան: Ամենամեծ պետությունը Կանադան է: Ամենամեծ քաղաքը Մեխիկոն է: Ամենաբարձր լեռնագագաթը Մաք Քինլին է, գտնվում է Միացյալ Նահանգների Ալյասկա նահանգում: Այս մայրցամաքի ամենամեծ լիճը Վերին լիճն է, գտնվում է Միացյալ Նահանգների և Կանադայի միջև, իսկ ամենամեծ անապատը Մեծ ավազանն է , որը գտնվում է Միացյալ Նահանգներում: Ամենաերկար գետը Միսիսիպին է, որն ունի 3734 մետր երկարություն: Ամենամեծ կղզին Գրենլանդիան է: Հիմնական օգտակար հանածոներն են արծաթը, ոսկին, պղինձը, արճիճը, ցինկը, գրաֆիտը, մոլիբդենը, նիկելը: Իսկ վառելիքի պաշարներից կան նավթի, ածուխի, բնական գազի և ուրանի պաշարներ:

Posted in Մայրենի

Ա. Իսահակյան ՙՙՈվ է ապրում՚՚

Հարցեր և առաջադրանքներ:

2) Զրույցի մեջ գտի՛ր մեկ նախադասություն, որն արտահայտում է ստեղծագործության հիմնական ասելիքը:

Ես բախտավոր եմ, ես ապրում եմ հիմա:

3) Ինքդ ձևակերպի՛ր զրույցի գլխավոր միտքը:

Բարի և լավ արարքները միշտ հիշվում են և գնահատվում: Մարդն ապրում է և անմահ է իր արած բարի գործերով:

5) Քեզ համոզո՞ւմ է զրույցի ավարտը: Պատճառաբանիր պատասխանդ:

Այո, քանի որ իշխանը հասկացավ, որ կյանքում պետք չէ կռվել, պատերազմել, այլ կյանքի իմաստը լավ գործեր անելու մեջ է:

7) Այլ կերպ վերնագրի՛ր զրույցը:

Կյանքի իմաստը:

Posted in Շրջակա միջավայր

ԵՎՐԱՍԻԱ

Ամենամեծ մայրցամաքը Եվրասիան է, որի մեջ մտնում են Եվրոպա և Ասիա աշխարհամասերը:
Մակերեսը 52.990 մլն կմ² է, որը կազմում է ընդհանուր ցամաքի 36%:
Բնակչությունը՝ 4.8 միլիարդից ավել է, որը կազմում է ընդհանուր բնակչության ¾ մասը:

Continue reading “ԵՎՐԱՍԻԱ”
Posted in Մայրենի

Մշուշների շղարշի տակ…

Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ,
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:

Continue reading “Մշուշների շղարշի տակ…”
Posted in Русский язык

Прочитайте. Ответьте на вопросы. Запишите ответы:

 Здравствуйте! Меня зовут Антон. Моя фамилия Никитин. Я школьник. А это моя семья. Моя мама – Ирина Александровна Никитина. Мой папа – Юрий Николаевич Никитин. Моя мама врач. А мой папа экономист.

Вот наше фото. Тут моя семья: мама и папа, бабушка и дедушка. А это мой брат Александр Никитин, можно Саша. Он программист.

А это наш город. Вот наш проспект, наша консерватория и наше метро. Это наш центр. Справа наша почта. А вот наша поликлиника и наш банк. А слева мой университет. Тут наша библиотека. Прямо наш стадион и наш клуб.

Continue reading “Прочитайте. Ответьте на вопросы. Запишите ответы:”